Апрель 13

Պապ թագավոր

Պապ թագավորը ծնվել է 353թ.: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը։ Պարսից հրամանատարներից շատերը ձեռբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի են ենթարկվում։ Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին, սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ, նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուխները ուղարկում Շապուհին։ Շապուհը կատաղում է այս պատասախանից ու 371թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետ միավորված, բանակ էին դրել Ձիրավի դաշտում, որը Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում էր։ Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին ՝ Նպատ լեռը ՝ այնտեղից հետևելու ճակատամարտին։ Լուսադեմին սկսվում է ճակատամարտը։ Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա։ Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էր։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապ թագավորը կատարել է մի շարք բարեփոխումներ։ Օրինակ ՝ բանակի թիվը հասցվում էր մոտ 100 հազարի։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Պապը այսպիսով խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։ Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Պապը պատգամավորներ է ուղարկում Վաղես կայսեր մոտ տարածքային պահանջով։ 374թ. Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանակատարները դավադրորեն սպանում են Պապ թագավորին։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։


Опубликованно 13 апреля, 2022 by naresayadyan в категории Հայոց պատմություն

Оставьте комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*