Декабрь 10

Հաշվետվություն տարեկան

Ողջույն, ես Սայադյան Նարեն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջում՝ հագուստի մոդելավորում բաժնի 3-րդ կուրսում: Երբ եկա սեպտեմբերին քոլեջ, տարին սկսեցինք գծագրերով, երբ վերջացրեցինք գծագրերը անցանք կարելուն։ Քոլեջում ունեմ լավ ընկերներ։ Ձեռքբերումս այն է, որ ունեմ իմ նախընտրած մասնագիտությունը սովորելու հնարավորություն, դա ինձ համար շատ կարևոր է։ Սեբաստացու օրերին ընդառաջ կարել ենք նաև էկո պայուսակներ և բատիկա տեխնիկայով նկարել վրան,մասնակցում ենք big Cristmas Market-ի աշխատանքներին։ Այս ամիսների ընթանցքում կատարել ենք նախագծեր, աշխատանքներ, հանդիպումներ: Ավելի շատ ունենում ենք մասնագիտական դասեր։ Մասնագիտական դասերի ընթացքում կատարել ենք տարբեր էսքիզներ տարբեր թեմաններով: Այս կիսամյակի ընթացքում մասնագիտական դասերից կատարել ենք շատ աշխատանքներ։ Առարկայի ուսուցման նպատակն է ծանոթանալ նորաձևության տենդենցներին,  հագուստի ոճերին և համապատասխանաբար դրանք կրելու վայրերին. օրինակ՝ որ ծեսի կամ որ համերգի համար ինչ հագուստ է անհարժեշտ: Գույների համադրման որոշ կանոններ իմանալը մեզ կօգնի ավելի հեշտ և հմուտ  կողմնորոշվել թե՛ աշխատանքային պրոցեսի  ժամանակ և թե՛ կյանքում: Այսպիսով մեզ մոտ ձևավորվում է գեղագիտական ճաշակ, սովորում ենք էսքիզավորել, կոլաժների տեսքով պատկերներ ստանալ, գույների, ծավալների  համադրման կանոնների հետ ծանոթանալ: Կարևոր է ընթացքում ճանաչել ժամանակակից հայ և արտասահմանյան դիզայներներին և նրանց գործունեությանը: Այս կիսամյակում ընտրել և ծանոթացրել եմ  եմ մի քանի բարձր նորաձևության տների , աշխատանքները դեռ ընթացքի մեջ են:

https://naresayadyan.edublogs.org/wp-admin/edit.php?category_name=%D5%B0%D5%A1%D5%A3%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%AB-%D5%B4%D5%B8%D5%A4%D5%A5%D5%AC%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80%D5%B8%D6%82%D5%B4-%D6%87-%D5%B6%D5%A1%D5%AD%D5%A1%D5%A3%D5%AE%D5%B8%D6%82%D5%B4

Май 28

Ուսումնական երրորդ շրջանի հաշվետվություն

Ուսումնական առաջին շրջանի հաշվետվություն (մասնագիտական)

Ուսումնական երկրորդ շրջանի հաշվետվություն

Այս կիսամյակի ընթացքում ուսումնասիրեցինք բավականին նոր ինֆորմացիա,ավելի խորը և նորովին սկսեցի սիրել իմ մասնագիտական ընտրությունը։Այս տարի նույնպես շարունակեցինք կատարել մեր սիրելի անհատական նախագծերը,որոնք հետաքրքրեցրին ավելի մեր աշխատանքը։ Օրեց օր ավելի ու ավելի եմ մասնագիտանում իմ ընտրած ոլորտում և որոշակի փորձ և ծանոթություններ ձեռք բերում, ինչն էլ շատ կարևոր է։ Ինչպես արդեն նշեցի վերևում, մենք նաև ունենում ենք մասնագիտական զարգացմանը նպաստող ճամփորդություններ։ Այս տարի ունեցանք ուսումնաճանաչողական այց դեպի «Ալեքս Տեքստիլ» ։

Հղումներ

Բոլոր առարկաների բաժիններ՝
Հաղորդակցման հմտություններ
Հասարակագիտություն
Հայոց պատմություն
Ձեռներեցություն
Գրականություն
Հայոց լեզու
Ռուսերեն
Անգլերեն Առաջին օգնություն Հագուստի մոդելավորում և նախագծում Լանդաշաֆտագիտության և էկոլոգիայի հիմունքներ  Ձեռներեցություն 

Январь 7

Մասնագիտական առարկայի կիսամյակային հաշվետվություն

Ես Նարե Սայադյանն եմ, սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջի «Հագուստի մոդելավերում և նախագծում» բաժնում, արդեն երկրորդ կուրսի ուսանող եմ։ Սակայն առաջն կուրսում մեծ ոգևորությամբ սովորում էի տուրիզմ բաժնում, բայց նախասիրություններս ավելի շատ էին հագուսի մոդելավորման հանդեպ: Ունենք մասնագիտական երկու ուսուցչուհի Ընկեր Մերին և Ընկեր Կարինեն: Ընկեր Կարինեյի հետ սովորում ենք հմուտ նկարել մոդելներ և տարբեր հագուստներ, ընտրում ենք թեմա ինչի մասին էլ հետագայում ստեղծում մեր հագուստը: Թեմաները ինձ շատ են դուր գալիս, դրանցից են օրինակ՝ բիոնիկա, կենդանական և վերջին թեման հայ նկարիչներ։ Տարվա սկզբում ծանոթացել ենք նաև տաք և սառը գույների հետ՝ գունային օղակ ստեղծելու շնորհիվ։ Ընկեր Մերիի հետ սովորում ենք տարբեր տեսակի հագուստների լեկալ կամ ձևվածք ստեղծել, ինչից հետո այդ ամենը անցկացնում ենք կտորի վրա և կարում։ Սկսել ենք սովորել կիսաշրջազգեստի տեսակները ապա կիսաշրջազգեստի հիմքի վրա տաբատ ենք կառուցել և վերջում բլուզ։ Այս տարի մի քանի անգամ աշխատել ենք նաև փոքրիկնրի հետ։ Նաև ես ընկեր Մերիի շնորհիվ՝օգնությամբ սովորեցի և կարողացա պատրաստել հենց ինքս ինձ համար շրջազգեստ որից ես մեծ ոգևորություն ստացա որպեզզի կրկին պատրաստեմ այն ինչը կհերաքրքրի,չնայած ամենինչնել հերաքրքրիր է մոդելավորման և կար ու ձևի հետ կապված:

Май 15

Տարեկան Հաշվետվություն

Առաջին ուսումնական շրջանի հաշվետվությունը ՝ այստեղ։

Երկրորդ կիսամյակը մենք սկսեցինք անհատական նախագծերով,որոնք մեզ նոր ուղի տարան դեպի ինքնուրույնություն,կարողացանք մենք ներկայացնել մեր անհատականը : Անհատական նախագծերը իրենցից ներկայացնում են հետազոտական թարգմանչական աշխատանք։Անհատական աշխատանքներ կատարում ենք գրեթե բոլոր առարկաներից։

Ճամփորդություններ ինձ համար շատ հետաքրքիր են անցնում ճամփորդությունները իհարկե միայն վայրերը չեն որտեղ գնացել եմ հետաքրքրություն պատճարում, կարևոր է նաև թե ովքեր կլինեն մեզ հետ : Ճամփորդությունների ընթացքում մենք ձերք ենք բերում նոր ընկերներ ,իսկ ում էլ ճանաչում ենք այդ ժամանակ ավելի ենք մտերմանում,ինչպես նաև ուսուցիչների հետ : Ինքս տեսակով շատ եմ սիրում ճամփորդել, գուցե այդ էլ պատճառ դարձավ որ մասնագիտությանս հարցումել ճիշտ ընտրություն կատարեմ, որի համար կարծում եմ չեմ փոշմանի : ամեն անգամ ճամփորդելիս նոր ոգեշնչություն է առաջանում,նոր լիցքեր և հերաքրքրություններ։ Ճամփորդություններով անգամ ինքս ինձ եմ սկսում ճանաչել։ Եթե փորձեմ ասել որ ճամփորդությունն էր ինձ համար ամենատպավորիչը և լավը,ես չեմ կարողանա պատասխանել,քանի որ ամեն ճամփորդություն իր նշանակությունը ունի և նոր իմացություն է տալիս ինձ : Սակայն չեմ կարող չառանձնացնել Աղձքի ճամփորդությունը , որը մի նոր աշխարհ էր ինձ համար, հիմա երբ խոսեմ այս մասին իմ բոլոր զգացմունքները վեր կապրեմ : Այնտեղ,ես կարողացա հաղթահարեմ վախերս :

Իսպաներեն Որպես մասնագիտական առարկա քոլեջում անծանոթ լեզուներից իսպաներրենն եմ անցնում : Ասում են Իսպաներենը հեշտ ընկալվող լեզուներից է սակայն մի փոքր դժվարանումեմ այդ առումով, սակայն դեռ երկար ժամանակ ունեմ որպեզի հասնեմ իմ ուզած մակարդակին, իհարկե շնորհիվ մեր իսպաներենի ուսուսչուհու :

ՍուսերամարտԸնտրածս մարզաձևը՝ սուսերամարտն է, ընտրելեմ այդ սպորտաձևը քանի որ գաղափար չունեի նրա մասին,հենց այդ էլ ստիպեց ինձ ընտրել այն և ուսումնասիրել : Երբ պետք էր որ ընտրեինք մեր մարզաձևը՝ դրանից առաջ հաղթահարել էինք բարձրունքը՝ Արագածի և այնտեղ էլ ծանոթացանք մեր սուսերամարտի ուսուցչին՝ ընկեր Միքայելին, նաև նա ոգևորեց մեզ մեր ընտրության համար :

Երաժշտական գործունեությունԱնկեղծ ասած՝ երբ ընդունվեցի քոլեջ տեղյակ չէի որ մենք ունենալու էինք բացի կրթական առարկաներից նաև առանձին երգ ու ազգային պարերի ժամեր, ինձ համար նոր յուրահատկություն ուներ քոլեջը ես սովոր էի դպրոցում որ միանգամից առավոտյան գնալ դասարան անցնեի դասին,սակայն այստեղ մենք առավոտը սկսում ենք ընկեր Մարինեի օգնությամբ իրականացնել երգ և պար որը օրվա սկիզբը ավելի է լավացնում :

գրականություն

ԱշխարհագրությունՀետազոտությունը եւ նոր վայրերի հայտնաբերումը, նոր մշակույթները եւ նոր գաղափարները միշտ եղել են աշխարհագրության հիմնական բաղադրիչները:Աշխարհագրության ժամերին կարողանում ենք մշակել ռազմավարություն իհարկե ընկեր Գայանեի աշխատանք շնորհիվ :

Պատմություն— Վերադառնանք անհատական նախագծերի թեմային,պատմության նախագիծը մեր այն էր որ ուսումնասիրեինք և կազմեինք «հայ ականավոր թագուհիներ» վերնագրով նախագիծ:

ՀանրահաշիվՀանրահաշվի դասերին ուսումնասիրել ենք ֆունկցիաները, կատարել բազմաթիվ առաջադրանքներ, նախագծեր և ամսական ֆլեշմոբեր։Ուսումնասիրում ենք հանրահաշվական գործողությունների ընդհանուր հատկությունները:

Էկոլոգիա

Ռուսերեն

Ֆիզիկա

Անգլերեն

Կենսաբանություն

ՖլեշմոբերՊատկերացում չունեի թե ինչ է իրենից ներկայացնում ֆլեշմոբը,սակայն այն թեմատիկի մեկ ուրիշ տարբերակն է,լինում է ամիսը մեկ անգամ :

Կյանքը քոլեջից դուրս և քոլեջում

Ինձ համար այդքանել տարբերություն չկա կյանքս քոլեջի ներսում թե դրսում,մեկ է ես նույնն եմ սակայն ոջ առաջվանը, քանի որ քոլեջի ներսում ես կարողացա նոր մոտիվացիաներ ստանալ, ինչպես նաև իմ կյանքին նոր համ տվեց, սկսեցի ավելի հայրենասեր լինել,որովհետև հասկացա որ այն ինչ ես գիտեի Հայաստանի վայրերի մասին դա դեռ ամենը չէր,կասեմ հակառակը որ ես մեծ մասը չգիտեմ, բայց նպատակ ունեմ լավ ճանաչելու հայրենիքիս խորքերը :Քոլեջի ներսում իրոք ես կարողացա փոխվել նրանով որ դարձա ընկերասեր և ունեմ բավականին շատ ընկերներ նաև այլ կուրսերից :

Ամբողջ տարվա ձեռքբերումներ

Ամենամեծ ձեռքբերումս ընտրությանս կողմնորոշումն էր,քանի որ տեսակով փոփոխական եմ նաև հաջողությունս այն է որ հենց այս քոլեջ եմ ընդունվել: Ունեմ մեծ պոտենցիալ լինել և անել ավելիին հասնելու համար , երբ սկսում եմ ծուլանալ և տեսնել որ կարող է ամեն բան փոխվի ես շատ եմ հուսահատվում, սակայն հիմա հասկացել եմ պետք չէ քանի դեռ ուշ չէ : Ժամանակի ընթացքում դեպի լավ փոփոխություններ եմ զգում, օրինակ՝ ունենալ պատասխանատվության զգացում,լինել ավելի ինքնուրույն և կազմակերպված :

Декабрь 17

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ես Նարե Սայադյանն եմ,15 տարեկան: Այս տարի ավարտեցի դպրոցս ու ընդունվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ: Հիմա ձեզ կներկայացնեմ առաջին տարվա, առաջին կիսամյակի իմ հաշվետվությունը: Քոլեջ եմ մուտք գործել «Մուտքի ճամբարով» : Ճամբարային օրերին ծանոթացա ապագա կուրսեցիների,իմ կազմակերպչի հետ: Սովորեցի բլոգների հետ աշխատելու ձևը՝ բարձր կուրսի սովորողները օգնեցին մեզ, բացենք մեր բլոգները և գրեցինք մեր առաջին նյութը: Սկզբում որոշում պետք է կայացնեի քե ինչ բաժին պետք է ընտրեի,մտածում էի՝ տուրիզմի և վեբ դիզայնի ընտրությամբ,բայց ավելի շատ ինձ տեսա տուրիզմի բնագավառում։ Քոլեջի մթնոլորտը թույլ չի տալիս մնալ մենակ, շուտով դու էլ չես հասկանում, թե ոնց ես սկսում ճանաչել և շփվել բոլորի հետ։ Նաև ինձ համար շատ հետաքրքիր է մեր քոլեջի ճանապարհորդությունները,որոնք շատ տպավորիչ են լինում մեզ համար։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը եռօրյա ճամբար գնացի դեպի Վաղաշեն, դա իմ առաջին ճամփորդությունն էր որ գնում էի քոլեջի հետ միասին: Ուսումնական տարվա սկզբին հաղթահարեցինք բարձրունք ՝ Արագածը : Նաև գնացել եմ Արատեսի ճամփորդությանը՝ եռորյա: Կներկայացնեմ մի փոքր քոլեջի առանձնահատկությունների և առօրյայի մասին՝ այստեղ ամեն առավոտ լինում է ընդհանուր պարապմունք, ինչը ինձ համար անսովոր էր, սակայն հետաքրքիր։ Ընդհանուր պարապմունքների ժամանակ քոլեջի ուսանողները հավաքվում են և ընկեր Մարինեի օգնությամբ կատարում ենք երգ և պար,որոնք մենք առանձին սովորում ենք հատկացված երգի ժամերին , պարերը արթնացնում և թարմացնում են մեզ և տրամադրում դասերին։Քոլեջում ունենք ընտրության հնարավորություն ֆիզկուլտուրայի , ես ընտրել եմ սուսերամարտ սպորտաձևը: Ժամանակը արագ է անցնում ՝ հետաքրքիր։ Մենք ամեն ուրբաթ առավոտյան գնում ենք ժամերգության, մոտակա՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում,իսկ դասերի ավարտին՝ «Մեդիա ուրբաթ»ի ենք գնում, որը տեղի է ունենում Մայր դպրոցում: Շատ եմ սիրում և տպավորված եմ ուսուսչական անձնակազմով ,բոլորն էլ լավնեն,չեմ կարող առանձնացնել այդ պատճառով: Ես իմ ընտրության մեջ բացարձակ չեմ փոշմանել,որ եկել եմ հենց այս քոլեջ :