Апрель 13

Վահանանց եւ Վարդանանց պատերզմներ

Առաջադրանք

  • Ինչպիսի՞ իրավիճակ էր Արևելյան Հայաստանում 5-րդ դարի առաջին կեսին։
    428 թվականին անկում է ապրում հայ Արշակունիների թագավորությունը, որը Հայաստանի պարսկամետ կուսակցության հաղթանակներից էր։ Պարսկամետ կուսակցությունը վարում էր Հայաստանի՝ Պարսկաստանին ձուլման քաղաքականություն։ Պարսկական արքունիքն այդ քաղաքականությանը նպաստող քայլեր էր իրականացնում։ Պարսից արքունիքն աջակցում էր մի նոր աղանդավորական շարժման՝ մանիքեականության, որը քրիստոնեական և զրադաշտականության կրոնների միախառնումն էր։ Այդ քայլով պարսից արքունիքը փորձում էր խարխլել քրիստոնեության հիմքերը Հայաստանում և մտցնել պարսկական կրոնին համահունչ տարրեր, քանի որ մանիքեականությունը, ինչպես զրադաշտականությունը, պաշտում էր կրակը։ Այս աղանդին ավելի շատ հարում էր հայոց պարսկասեր կուսակցությունը։ Հայ առաքելական եկեղեցին ստիպված էր 444 թվականին Շահապիվանում եկեղեցական ժողով հրավիրել և պատիժներ սահմանել մանիքեականության աղանդին հարելու համար։ 447 թվականին Հայաստան է գալիս Դենշապուհը, որն աշխարհագիր է անցկացնում և ծանրացնում Հայաստանի հարկերը։ Այս ամենը ռամիկների շրջանում ըմբոստություն է առաջացնում ընդդեմ պարսկական տիրապետության։
  • Նկարագրե՛լ Վարդանանց պատերազմի ընթացքը։
    50 թ. Տեղի է ունենում ճակտամարտը: Հայերը անցնելով Կուր գետի ձախ ափը ազատում են բուն աղվանքը: Ապստամբ Հայերի դեմ Հազկերտը զորք է ուղարկում: Վարդան զորավարի 66-հազարանոց հայոց զորքը 451 թ. Մայիսի 26 Ավարայրի դաշտում տղմուտ գետի ափին կռվի է բռնվում Պարսկական զորքի հետ Երկու կողմերն մեծ զոհեր են տալիս զոհվում է նաև Վարդան Մամիկոնյանըիր նախարարների հետ:
  • Որո՞նք են Վարդանանց պատերազմի պատճառները և հետեւանքները:
    484 թ. թվականից կնքվեց Նավարսակի պայմանագիրը, որտեղ Պարսիկները ընդունեցին Հայերի պայմանները: Ապստամբության արդյունքներից էր նաև այն, որ Մեծ Հայքի Արցախ, Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում 484 թ. վերականգնվեց հայոց թագավորությունը, որի հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան տոհմից սերող Վաչագան Բարեպաշտը:
  • Վարդանանց պատերազմը կրոնակա՞ն պատերազմ է։ Հիմնավորիր ինչու՞։
    Այս պատերազմը տեղի ունեցավ այն պատճառով, որ Պարսկաստանը ուցում էր կրոնափոխ անելում միջոցով  Հայաստանը, Վիրքը և Աղվանքը Պարսկաստանին ձուլել։
  • Որո՞նք են Վահանանց պատերազմի պատճառները և հետևանքները:

Վահանաց պատերազմի պատճառները ինչպես եւ Վարդանաց պատըերազմինը Պարզկաստանին ձոլվլու վտանգն էր։ Վահան Մամիկոնյանը գնում է Պերոզ թագավորի մոտ եւ ընդունում զրադաշտականություն, բայց դա միայն փաբկանք էր։ Նա այդպես վարվեց որպեսզի հայերը մի փբոքր ավելի ազատ լինեին այն ամենի մեջ ինչ անում էին եւ կարողանային իրենց գործը ավարտին հասցնել։

Վարդանանց պատերազմը տեղի է ունեցել 450-451 թվականներին, որն ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Մասնակցել են հիմնականում հայկական, մասամբ նաև՝ վրացական և աղվանական ուժեր: Սասանյան Պարսկաստանի արքա Հազկերտ Բ-ն, դիմելով «հայոց բոլոր մեծամեծերին», հատուկ հրովարտակով պահանջում էր հայերի կրոնափոխություն և զրադաշտականության ընդունում:

Ապստամբելու որոշումն ընդունվում է 449 թվականին՝ Արտաշատի ժողովում: Դրան մասնակցող հայկական իշխանական տները և հայ առաքելական եկեղեցին որոշում են չհնազանդվել և մերժել Հազկերտ Բ-ի կրոնափոխության պահանջը: Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն են մեկնում 11 հայ նախարար: Այնտեղ չկարողանալով խաղաղությամբ հարթել խնդիրը, նախարարները որոշում են կեղծ ուրանալ և առերես ընդունել զրադաշտականություն, որպեսզի կարողանան ողջ մնալ և վերադառնալով հայրենիք՝ կազմակերպել ապստամբական գործը: Հազկերտը նրանց հետ ուղարկում է մոգեր և զինվորականներ՝ երկիրը կրոնափոխելու համար, սակայն ամբողջությամբ չվստահելով հայ նախարարներին, պատանդ է պահում հայոց մարզպան Վասակ Սյունու երկու որդիներին և Գուգարքի բդեշխ Աշուշային:

Հայրենիքում հանդիպելով դիմադրության Անգղ և Զարեհավան բնակավայրերի մոտ, նախարարները համոզվում են, որ ժողովուրդը պատրաստ է ապստամբել: Առաջին նշանավոր ճակատամարտը տեղի է ունենում 450 թվականին Խաղխաղ հիմա,Ղազախ, Ադրբեջան քաղաքի մոտ: Այս ամենի հետ մեկտեղ Վասակ Սյունին դավաճանում է ազգային ազատագրման գործը և հեռանում իր հայրական նահանգ՝ Սյունիք: Այս իմանալով՝ Վարդան Մամիկոնյանը Ճորա պահակի ամրություններից վերադառնում է Հայաստան, ստանձնում ամբողջ զորքի հրամանատարությունը և ուղարկում նրանց երկրի տարբեր նահանգներ՝ ձմեռելու:

451 թվականի գարնանը Հազկերտը Մուշկան Նիսալավուրտի գլխավորությամբ 80-90-հազարանոց զորք է ուղարկում մարզպանական Հայաստան: Վարդան Մամիկոնյանը հավաքում է 66-հազարանոց զորքը և ընդառաջում նրան: Ի վերջո՝ զորքերը միմյանց հանդիպում են Վասպուրական աշխարհի Արտազ գավառում՝ Տղմուտ գետի ափին՝ Ավարայր կոչվող դաշտում: Ճակատամարտը սկսվում է 451 թվականի մայիսի 26-ի լուսաբացին: Վարդան Մամիկոնյանն անցնում է գետը և հուժկու գրոհով մխրճվում հակառակորդի շարքեր: Ճակատամարտը շարունակվում է մինչև երեկո և ավարտվում հայկական զորքի նահանջով դեպի լեռներ: Ավարայրի ճակատամարտից հետո շատ հայ նախարարներ ամրանում են անառիկ բերդերում և շարունակում պայքարը: Հազկերտն իր անհաջողությունը բարդում է Վասակ Սյունու վրա և նրան, հայոց կաթողիկոս Հովսեփ Վայոցձորցու, մի շարք հայ նախարարների և Ղևոնդ Երեցի հետ միասին գերեվարում Պարսկաստանի խորքեր: Երկար տառապանքներից հետո գերության մեջ ողջ մնացած նախարարներին Պերոզի գահակալության շրջանում՝ 463-464 թվականներին, թույլ է տրվում վերադառնալ հայրենիք:

Վահանանց պատերազմը տեղի է ունեցել 481-484 թվականներին, որը ուղղված էր Սասանյան Պարսկաստանի կրոնափոխության և պարսկացման քաղաքականության դեմ: Ապստամբությանը մասնակցել են հայկական, վրացական և աղվանական ուժեր:  Հայաստանում հայրենասիրական ուժերը միավորվել էին Վահան Մամիկոնյանի շուրջ, որը Վարդան Մամիկոնյանի եղբոր՝ Հմայակի որդին էր:

481 թվականին հայ նախարարները Վահան Մամիկոնյանի առաջնորդությամբ հավաքվում են  Շիրակ գավառում և որոշում ապստամբել: Տեղի են ունենում Ակոռիի, ՆԵրսեհապատի, Ճարմանայի և մի շարք այլ ճակատամարտեր ու բախումներ, որոնց արդյունքում 484 թվականին Նվարսակ գյուղում Հայաստանի և Պարսկա — ստանի միջև կնքվում է պայմանագիր: Պայմանագրի արդյունքում պարսիկները վերջնականապես հրաժարվում են կրոնափոխության մտադրությունից, և հայ իշխանները ստանում են ներքին ինքնավարություն: Պարսկական զորքը կազմված էր 7000 զինվորից, իսկ հայկականը՝ 400։ Հայերը կարծում էին որ կհասցնեն անցնել Արաքս գետը և կոչնչացնեն նրանց, սակայն նրանք ուշանում են: Պատերազմի դաշտում սպանվում են մի շարք պարսիկ մեծամեծներ սպանվում է նաև մարզպանը: Պարսիկ զորակաները շարունակում էին նոր գրոհներ մղել հայերի դեմ: Տեղի է ունենում ճակատամարտ Ներսեհապատ գյուղի մոտ և այն ավարտվում է հայերի հաղթանակով:

Թեև հայերը հաղթեցին Ակոռի ճակատամարտում, սակայն հայկական կողմը շատ անկազմակերպ էր։ Նրանք օգնություն են խնդրում վրաց արքա Վախթանգ Գորգասալից:Վախթանգ Գորգասալը հայտնում էր, որ պարսից մի ուժեղ գունդ եկել է Վրաստան և ինքը հասկանալով, որ ոչինչ չի կարող անել, քաշվել է Գուգարաց լեռները՝ հայ-վրացական սահմանը։ Նա խնդրում էր Վահանին գալ օգնության: 482թ. Վահանը փոքրաթիվ զորքով գնում է Գուգարք և այնտեղից անցնում Ճարմանայի դաշտ։ Ճարմանայի ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։ Ճակատամարտում լուրջ վիրավորում է ստանում նաև Բաբկեն Սյունին:

484թ. Հայաստան ներխուժած պարսից զորքը ներխուժում է Արտաշատ, ապա՝ Դվին։ Հայոց զորքը շատերին ոչնչացնում է։ Պարսկակն զորագունդը հարձակվում է Բարձր Հայքում գտնվող ապստամբների մի խմբի վրա և սպանում նրանցից շատերին։ Վահան Մամիկոնյանն իր զորքով գնում և կանգ է առնում Արշկունյաաց գավառում։ Հայոց զորականների հարձակումից պարսից գնդից շատերը սպանվում են։ Պարսկաստանից լուր է ստացվում, որ պարսիկները պարտություն են կրել հեփթաղներից։ Պարսից զորքը վերադառնում է Պարսկաստան։

484թ. Նվարսակում կնքվում է պայմանագիր Վահան Մամիկոնյանի և պարսից Նիխոր զորավարի միջև։ Մի քանի օր անց Վահանը մեկնում է Տիզբոն՝ կնքելու հայ֊պարսկական հաշտություն։ Պարսից Վաղարշ թագավորը համաձայնում է բավարարել Վահանի բոլոր պահանջները՝ դադարեցնել կրոնափոխության քաղաքականությունը, կրկին թույլատրել քրիստոնեական կրոնի դավանումը, չմիջամտել հայ նախարարների ներքին գործերին և պաշտոններ չտալ հավատուրացողներին, հարգել հայ հողատեր֊նախարարների ժառանգական իրավունքները և այլն։

Апрель 13

Պապ թագավոր

Պապ թագավորը ծնվել է 353թ.: Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Պապ թագավորը հռոմեական օգնական զորքով վերադառնում է և հաստատվում հայոց գահին (370-374): Մուշեղը դառնում է սպարապետ, վերականգնում երկրի սահմանները ՝ Ուրմիայից հարավ ընկած Գանձակ Շահաստանով, իսկ հյուսիսում ՝ Մեծ Հայքի և Վիրքի միջև ՝ Կուր գետով։ Երկրում վերաշինվում են ավերված բնակավայրերը, նորոգվում են ավերված եկեղեցիները և զարգանում է տնտեսությունը։ Հայոց զորավար Մուշեղ Մամիկոնյանը երկիրը մաքրում է թշնամուց և լուծում Արշակ արքայի և իր հոր ՝ Վասակ սպարապետի վրեժը։ 370թ. Մուշեղը 40 հազար զորականներով Հայաստանի հարավային սահմանագլխին ջախջախում է պարսից զորքը։ Պարսից հրամանատարներից շատերը ձեռբակալվում են և Մուշեղի հրամանով մահապատժի են ենթարկվում։ Շապուհը դիմում է խորամանկ քայլի և փորձում է դիվանագիտական ուղիներով փպատակեցնել Պապին, սակայն Պապը՝ չնայած իր տարիքին, հասկանում է, որ Շապուհի հետ դաշինքը Մեծ Հայքի շահերից չէր բխում և մերժում է Շապուհին, սակայն նրան էլ էր դուր գալիս այդ միտքը և նա բանակցությունների ընթացքում Շապուհի համար կատարում է մի շատ հաճո քայլ, նա սպանել է տալիս Կիրալին և Արտավանին ու գլուխները ուղարկում Շապուհին։ Շապուհը կատաղում է այս պատասախանից ու 371թ. տեղի է ունենում Ձիրավի ճակատամարտը։ Պապ թագավորի հրամանով հայոց զորքերը, հռոմեական զորաջոկատի հետ միավորված, բանակ էին դրել Ձիրավի դաշտում, որը Այրարատ նահանգի Բագրևանդ գավառում էր։ Պապ թագավորը և Ներսես կաթողիկոսը բարձրացել էին ՝ Նպատ լեռը ՝ այնտեղից հետևելու ճակատամարտին։ Լուսադեմին սկսվում է ճակատամարտը։ Հայոց զորքերը հաջողությամբ գրոհում են պարսիկների վրա։ Հակառակորդը ջախջախվում և փախչում է մարտադաշտից։ Հաղթանակը կատարյալ էր։ Դավաճան Մերուժանը գերի է ընկնում և ասպետ Սմբատ Բագրատունին նրան մահապատժի է ենթարկում։ Հաղթանակից հետո Պապ թագավորը և Մուշեղ սպարապետը զբաղվում են հայոց թագավորության հզորության ամրապնդմամբ։ Պապ թագավորը կատարել է մի շարք բարեփոխումներ։ Օրինակ ՝ բանակի թիվը հասցվում էր մոտ 100 հազարի։ Պապը սկսում է փակել աղքատանոցները, կուսանոցները, որոնցում գտնվող կանանց պարտադրում է ամուսնանալ, իսկ տղամարդկանց՝ ծառայության անցնել զորքում։ Պապը այսպիսով խրախուսում էր երկրի բնակչության և հայոց բանակի թվաքանակի աճը։ Պապի վարած անկախ քաղաքականության արդյունքում Հայաստանից վտարվել էին պարսից զորքերը։ Պապը պատգամավորներ է ուղարկում Վաղես կայսեր մոտ տարածքային պահանջով։ 374թ. Վաղես կայսեր հրամանով հռոմեական հրամանակատարները դավադրորեն սպանում են Պապ թագավորին։ Նա հայոց պատմության մեջ մնաց որպես նշանավոր արքաներից մեկը։

Апрель 13

Դվին մայրաքաղաք

Դվինի տարածքում մարդիկ բնակվում էին հնագույն ժամանակներից: Այն հանդիսանում է Հայկական լեռնաշխարհի հնագույն բնակավայրերից մեկը: Դվին մայրաքաղաքը կառուցվել է այդ հին բնակավայրի տեղում Խոսրով Կոտակ թագավորի օրոք (330-338) 335 թվականին: Այն դարձավ Արշակունյաց Հայաստանի նոր մայրաքաղաքը: Կարճ ժամանակահատվածում Դվին մայրաքաղաքի բնակչությունը հասավ 100 հազարի:Արշակունյաց Հայաստանի անկումից հետո Դվինը շարունակում է մնալ Հայաստանի խոշորագույն քաղաքներից մեկը: Քաղաքը հանդիսանում էր Սասանյան եւ Բյուզանդական կառավարիչների նստավայր: 7-րդ դարում Ռուբեն իշխանը այն դարձեց իր իշխանության նստավայր:

դվին մայրաքաղաք

Դվին (արաբ. Դաբիլ, հուն. Դուվիոս), Հայաստանի  պատմական մայրաքաղաքներից մեկը։ Հիմնադրվել է 4-րդ դարի առաջին կեսին։ Գտնվում է Այրարատ նահանգի Հայոց Ոստան գավառում (գավառը քաղաքի անունով կոչվել է Ոստան Դվնո)։ Ըստ պատմահայր Մովսես Խորենացու՝ «դվին» բառը պարսկերեն ծագում ունի և նշանակում է բլուր։ Փավստոս Բյուզանդի կարծիքով Դվինը բլուրի անվանումն է։

Միջնադարյան Հայաստանի Դվին մայրաքաղաքի ավերակները գտնվում են Վերին Դվին, Հնաբերդ, Վերին Արտաշատ, Նորաշեն, Այգեստան գյուղերի տարածքներում, Երևանից մոտ 30 կմ հարավ։ Ընդգրկված է Հնաբերդի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում:

Դվին քաղաքի հիմնադրումը կապված է հայոց Խոսրով Կոտակ թագավորի անվան հետ։ Նրա գահակալության առաջին տարիներին կատարված շինարարական գործերից մեկը Դվին քաղաքի հիմնադրումն է (IV դ. 30-ական թթ.)։ Ըստ պատմիչների՝ այդ ժամանակ Արաքս գետը փոխել էր իր հունը և հեռացել Արտաշատի մոտից, որի պատճառով խախտվել էր մայրաքաղաքի ռազմական պաշտպանությունը։ Նախկինում Արաքսը պտույտ էր տալիս մայրաքաղաքի շուրջը և երեք կողմից պաշտպանում այն, իսկ այժմ քաղաքը զրկվել էր այդ պաշտպանությունից։ 

1045թ. Դվինը գրավվեց բյուզանդացիների կողմից: Շուտով քաղաքը եւ Հայաստանի զգալի մասը անցավ Սելջուկ թուրքերի իշխանության ներքո: 12-րդ դարի վերջին Զաքարյան իշխանները ազատագրեցին Դվինը եւ Հայաստանի զգալի մասը եւ հիմնեցին իրենց իշխանությունները:

Դվինը վերջնականապես ավերվեց 1236թ. մոնղոլական զորքերի կողմից:

Апрель 13

Տրդատ 3-րդ

Տրդատ 3- րդ Մեծ Հայքի Արշակունի թագավոր է 287 թվականից։ Հայոց թագավոր Խոսրով Բ Արշակունու որդին։ Կրթվել և դաստիարակվել է հռոմեական արքունիքում: Ըստ պատմիչներ Ագաթանգեղոսի և Մովսես Խորենացու, տիրապետելով արտակարգ ուժի, աչքի է ընկել կրկեսամարտերում, ինչպես նաև ՝ Հռոմեական կայսրության մղած պատերազմներում։ Հռոմեա-պարսկական պատերզամները իրար հաջորդելով շարունակվում էին՝ կազմաքանդ անելով Հայաստանի տնտեսությունը։

Պատերազմի սկզբում առավելությունը պարսկական զորքերի կողմն էր, սակայն հռոմեացիները, համալրում ստանալով, 297 թվականին հայկական զորամասերի օգնությամբ հռոմեացիները սոսկալի պարտության մատնեցին պարսիկներին։ Ներսեհ արքան գերի ընկավ իր ողջ ընտանիքով հանդերձ։ Վերջինս ստիպված 298 թվականին Մծբինում հաշտության պայմանագիր կնքեց։

Տրդատ 3- րդ գահակալությունը

Հռոմեական զորքերի ուղեկցությամբ 287 թվականին Տրդատը գալիս է Մեծ Հայք ՝ գահը վերադարձնելու։ Նրան է միանում նաև Անակի որդի երիտասարդ Գրիգորը ՝ դառնալով արքայի հավատարիմ զինակիցը։ Նա Կեսարիայում քրիստոնեական կրթություն էր ստացել։ Պարսկաստանի դեմ տարած հաղթանակից հետո Տրդատ արքան առաջարկում է Գրիգորին ընծա մատուցել Անահիտ դիցուհուն։ Գրիգորը հրաժարվում է կուռքին զոհ մատուցել։ Իմանալով նաև, որ Գրիգորը Խոսրով թագավորին սպանած Անակի որդին է, Տրդատը պատվիրում է նրան գցել Արտաշատի զնդանը , ուր Գրիգորը հրաշքով ապրում է 13 տարի։ Տրդատ Մեծը հրովարտակով կոչ է անում հպատակներին հավատարիմ մնալ հեթանոսական կրոնին և մահապատիժ է սահմանում քրիստոնյաների համար։

Ավանդության համաձայն, մի քանի տարի անց Տրդատ արքան որսի ժամանակ հիվանդանում է խոզակերպ հիվանդությամբ։ Ագաթանգեղոսը գրում է.

Տրդատի հիվանդության պատճառը Հռոմի Դիոկղետիանոս կայսեր ձեռքից փախած 33 Հռիփսիմյանց կույսերի սպանությունն էր։ Նրանցից Հռիփսիմեն քարկոծվելով սպանվել էր՝ արքայի հետ ամուսնանալու առաջարկը մերժելու համար։ Տրդատի քույրը՝ Խոսրովիդուխտը, երազ է տեսնում, որ արքային կարող է բուժում պարգևել զնդանում գտնվող Գրիգորը, ում Վիրապից հանելով բերում են Վաղարշապատ: Նա հողին է հանձնում նահատակ կույսերի աճյունները, ապա 5-օրյա պահք է սահմանում և աղոթքով ապաքինում արքային։ Գրիգորը 66 օր արքունիքին ու ժողովրդին քարոզում է Հին ու Նոր կտակարանը: Քարոզության վերջին օրը տեսիլքով նրան ցույց է տրվում եկեղեցու կառուցման վայրը։

Գրիգորը Տրդատի հետ շրջում է Հայոց աշխարհում, քրիստոնեություն է քարոզում, քանդում է հեթանոսական հուշարձանները և նոր քրիստոնեականն է կառուցում դրանց տեղերում։ Տրդատ Մեծը ավագանու որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկում է Կեսարիա՝ եպիսկոպոս ձեռնադրվելու։ Կեսարիայից վերադառնալուց հետո նորընտիր կաթողիկոսը Արածանի գետում մկրտում է Տրդատ թագավորին և արքունիքին, ապա Տրդատ Գ մեծի հետ ձեռնամուխ է լինում Էջմիածնի Մայր Տաճարի կառուցմանը։ 301 թվականին քրիստոնեությունը հռչակվում է Մեծ Հայքի պետական կրոն:Advertisements

Апрель 13

«Քրիստոնեությունը եւ հեթանոսությունը Հայաստանում»

Հեթանոսությունը կրոնափիլիոփայական ուղղվածություն է:Հեթանոս տերմինով հիմնականում կոչում էին նրանց, ովքեր բազմաստվածության կրողներ էին։

Հեթանոսությունը տարածված է եղել Հայքում  մինչև Քրիստոնեության ընդունումը 301 թվականին։Տևել է ավելի քան 6 դար Ք․ա 3- Ք․հ 3րդ դար։ Առաջին կազմակերպված նախա-հեթանոսական ​​կրոնը գոյություն է ունեցել Վանի Թագավորությունում։ Չնայած այն փաստին, որ դիցարանը բազմաստվածային էր և երկրպագվում էին տարբեր աստվածներ, կենտրոնական աստված Խալդին պաշտամունքի կենտրոնական աստվածությունն էր, ով իշխանություն ուներ ամբողջ տիեզերքի և յուրաքանչյուր էակի վրա համապատասխանաբար։ Խալդիականության այս գաղափարը հետագայում փոխանվեց Հեթանոսություն։ Մ.թ.ա. առաջին դարում ձևավորվեց Հեթանոսության ամբողջական աստվածաբանական և փիլիսոփայական բնույթը, և դիցարանն ստացավ իր վերջնական տեսքը։

Քրիստոնեության ընդունումը հայ ժողովրդի կողմից

 287 թվականին Տրդատ 3 թագավորը ժամանում է Հայաստան, իր հոր գահը հետ վերցնելու նպատակով: Երիզ տեղանքում նա հեթանոս Անահիտ աստվածուհու տաճարում զոհաբերություն է անում: Նրա շրջապատից Գրիգորը, որն արդեն քրիստոնեություն էր ընդունել, հրաժարվում է զոհ մատուցել հեթանոս աստվածուհուն:րդատը միաժամանակ տեղեկացվում է, որ Գրիգորը, իր հորը, Խոսրով թագավորին սպանողի որդին է: Գրիգորին բանտարկում են Արտաշատի զնդանում։

Հայաստանում քրիստոնեության ընդունման հետ կապված է սբ. Հռիփսիմեի և նրա կույսերի մահը:Տրդատ թագավորը, գերված կույս Հռիփսիմեի գեղեցկությամբ, ցանկանում է նրան կնության առնել, բայց հանդիպելով դիմադրության նրա կողմից և մերժվելով, հրամայում է տաժանակիր մահվան դատապարտել Հռիփսիմեին և նրա ընկերուհիներին: Սակայն նրանցից մեկին,Նունեին, հաջողվում է փախչել Վրաստան և քրիստոնեություն քարոզել այնտեղ:Հռիփսիմեականների մահապատիժը մեծ ազդեցություն է թողնում թագավորի վրա և նա ծանր հիվանդանում է: Տրդատի քույրը բազմիցս տեսնում է երազում, որ իր եղբորը բուժում է Գրիգորը, որը գտնվում էր մահապարտների բանտազնդանում: Թագավորին բժշկելու համար նա ազատ է արձակվում և հողին է հանձնում Հռիփսիմեականների սուրբ մասունքները: 66 օրյա քրիստոնեության քարոզից հետո նա լրիվ բուժում է Տրդատին: Ապաքինվելուց հետո թագավորը կնքվում է Գրիգոր Լուսավորչի կողմից և հայտարարում է քրիստոնեությունը Հայաստանի պետական կրոն:

Апрель 13

Պատմական «հետքերի որոնում»

«Հելլենիստական ոճի հետքերը Երեւանում» 

Ժամանակահատված՝ փետրվար 23-29

Նպատակը՝ ուսումնասիրել պատմությունն՝ պատմական հետքեր որոնելով, թիմային աշխատանքի հմտություններ ձեռք բերել

Խնդիրները՝ Երևանում գտնել հելլենիստական ոճ ունեցող կառույցներ կամ կառույցի տարբեր բաղադրիչներ՝ կամարներ, սյուներ եւ այլն։

Մասնակիցներ ՝ Էլեն Ասատյան, Արինա Ժիլինա

1․Փարաքարի մշակույթի տուն

Փարաքար գյուղի մշակույթի տունը հիմնադրվել է 1956 թվականին: 2011 թվականին այն վերանորոգվել է։Այնտեղ գործում են սպորտային, ժողովրդական պարի խմբակներ, շախմատի ակադեմիայի մասնաճյուղը:

2.Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ

Հիմնադրվել է 1877 թվականին Ռուսական կայսրության օրոք։ Գործարանը գտնվում է Հրազդան գետի ձախ ափին, Երևանի կենտրոնում`զբաղեցնելով պատմական Երևանի բերդի տարածքը։1920 թվականին գործարանը պետականացվում է և 1921 թվականի մայիսին վերանվանվում` Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ։ Շենքը նախագծել է ճարտարապետ Ռաֆայել Իսրաելյանը։

3.Մատենադարան

 Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Այն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ: Ճարտարապետը՝ Մարկ Գրիգորյան։

4.Երևանի պատմության

թանգարան
Երևանի պատմության թանգարան մշակութային-պատմական թանգարան Երևանում։ Հիմնադրվել է 1931 թվականին։ Թանգարանն այսօր դարձել է Երևանի յուրօրինակ այցեքարտը։ Հայաստանի մայրաքաղաքի հետ ծանոթությունը  հենց այստեղից էլ սկսվում է։  Երեք մեծ սրահներում  հարուստ պատմամշակութային արժեքներով ներկայացվում է Երևանի պատմությունը սկսած հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը։  Թանգարանում պահվում են հնագիտական, ազգագրական, դրամագիտական, կերպարվեստի, գրավոր աղբյուրների, լուսանկարների և այլ հավաքածուներ, որոնք պատմում են մայրաքաղաքի և նրա մարդկանց անցյալի ու ներկայի մասին։