Январь 17

Ջրվեժ անտառապարկ

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ, ամենա հեքիաթական, ամենա վառ եղանակներից մեկն է, ինչպես նաև իմ ամենասիրելի: Ձմեռային ստուգատեսը մենք սկսեցինք «Ջրվեժ անտառապարկ» վայրով։ Այս եղանակը շատ հետաքրքիր և իր առանձնահատուկ գեղեցկությամբ միշտ էլ աչքի է ընկել , և գերել է բոլոր մանուկների և մեծերի սրտերը, ինչպես նաև մերը քանի որ սահեցինք սահնակներով, դահուկներով, ամնազվարճալին ձնագնդին էր: Կնկարագրեմ՝ փափկամազ ձյունաճերմակ ծածկը ծածկում է գետինը։ Այն նաև գցվում է ծառերի ճյուղերի վրա, ինչպես մորթյա բաճկոնները։ Թվում է, թե ձմեռային անտառի ծառերը առասպելական հանդերձանք են հագել: Ահա և տարին սկսեցինք այս ստուգատեսով որոնց մասին տպավորությունները շատ եղան,ունեցանք հագեցած օր :

Նախագիծ