Май 28

Ի՞նչ է մոտիվացիան


«Մոտիվացիա» տերմինը նկարագրում է, թե ինչու է մարդը ինչ-որ բան անում: Դա մարդկային գործողությունների շարժիչ ուժն է: Մոտիվացիան այն գործընթացն է, որը նախաձեռնում, առաջնորդում և պահպանում է նպատակաուղղված վարքագիծը:Օրինակ, մոտիվացիան այն է, ինչ օգնում է ձեզ կորցնել ավելորդ քաշը կամ դրդում է ձեզ ստանալ այդ առաջխաղացումը աշխատավայրում: Մի խոսքով, մոտիվացիան ստիպում է ձեզ գործել այնպես, որ ձեզ մոտենա ձեր նպատակներին: Մոտիվացիան ներառում է կենսաբանական, հուզական, սոցիալական և ճանաչողական ուժերը, որոնք ակտիվացնում են մարդու վարքը:Մոտիվացիան ներառում է նաև գործոններ, որոնք ուղղորդում և պահպանում են նպատակաուղղված գործողությունները: Թեև նման դրդապատճառները հազվադեպ են ուղղակիորեն դիտարկելի։ Արդյունքում, մենք հաճախ պետք է եզրակացնենք, թե ինչու են մարդիկ անում այն, ինչ անում են՝ հիմնվելով դիտարկելի վարքագծի վրա:Իմացեք մոտիվացիայի տեսակները, որոնք գոյություն ունեն և ինչպես ենք դրանք օգտագործում մեր առօրյա կյանքում: Եվ եթե թվում է, թե կորցրել եք ձեր մոտիվացիան, մի անհանգստացեք: Մենք նաև կիսում ենք մի քանի ուղիներ՝ զարգացնելու կամ բարելավելու ձեր ինքնամոտիվիացիայի մակարդակը:Մոտիվացիայի տեսակները
Մոտիվացիայի երկու հիմնական տեսակները հաճախ նկարագրվում են որպես արտաքին կամ ներքին:Արտաքին մոտիվացիան առաջանում է անհատի դրսից և հաճախ ներառում է արտաքին պարգևներ, ինչպիսիք են գավաթները, փողը, սոցիալական ճանաչումը կամ գովասանքը:
Ներքին մոտիվացիան ներքին է և բխում է անհատի ներսից, ինչպես, օրինակ, բարդ խաչբառ անելը զուտ խնդրի լուծման համար բավարարվածության համար:

Январь 18

Հաղորդակցման հմտություններ/ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ահա և ավարտին է մոտենում 2022 թվականը, ինչպես նաև առաջին կիսամյակը։ Այս տարի սկսեցինք ծանոթանալ մի քանի նոր առարկաների հետ, որոնցից մեկը «Հաղորդակցման հմտություւններ» առառարկան էր։ Այս առարկան մեծ նշանակություն ունի բորլորս համար, քանի որ նրա շնորհիվ մենք կարողանում ենք գրագետ ձևով ստանալ և փոխանցել տեղեկատվություն, կազմել անձնական թերթիկ (CV), գրել մեր բնութագիրը և ինքնակենսագրությունը, ինչպես նաև դիմում կամ բողոք։ Նոյեմբեր ամսվա ընթացքում կատարեցին մի նախագիծ՝ «Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն» վեռնագրով, իսկ դեկտեմբերին ծանոթացանք ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ-ին, ընտրեցինք մի գլուխ և կատարեցին ուսումնասիրություն։

Январь 18

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ/Գլուխ 13․

Հոդված 94.Աշխատանքային պայմանագրի տեսակները

 

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է`

1) անորոշ ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված չէ.

2) որոշակի ժամկետով, եթե աշխատանքային պայմանագրում դրա գործողության ժամկետը նշված է:

Աշխատանքային պայմանագիրը կնքվում է անորոշ ժամկետով, բացառությամբ սույն օրենսգրքի 95-րդ հոդվածով նախատեսված դեպքերի:

(94-րդ հոդվածը փոփ. 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենք)

Հոդված 95.Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը

 

1. Որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր է կնքվում, եթե աշխատանքային հարաբերությունները չեն կարող որոշվել անորոշ ժամկետով` հաշվի առնելով կատարվելիք աշխատանքի բնույթը կամ կատարման պայմանները, եթե սույն օրենսգրքով կամ օրենքներով այլ բան նախատեսված չէ:

2. Որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագիրը կարող է կնքվել որոշակի ժամանակահատվածով կամ օրացուցային ժամկետի սահմանումով կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված աշխատանքների ավարտման սահմանումով:

2.1. Եթե նույն գործատուի մոտ նույն աշխատողի հետ նույն աշխատանքի համար որոշակի ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է, կամ նույն գործատուի մոտ նույն աշխատանքի համար նույն աշխատողի հետ երկրորդ անգամ կնքվում է աշխատանքային պայմանագիր, որոնց ընդհատումը չի գերազանցում մեկ ամիսը, ապա աշխատանքային պայմանագիրը համարվում է կնքված անորոշ ժամկետով: Սույն մասում ամրագրված դրույթը չի տարածվում սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերով նախատեսված դեպքերի վրա:

3. Որոշակի ժամկետով պայմանագրեր կնքվում են նաև`

1) ընտրովի պաշտոններում աշխատողների հետ` ընտրված ժամանակահատվածով.

1.1) օրենքով սահմանված ժամկետով նշանակված աշխատողների հետ.

2) (2-րդ կետն ուժը կորցրել է 02.11.2019 թվականից` 03.10.19 ՀՕ-183-Ն օրենք)

3) սեզոնային աշխատանքներ կատարողների հետ.

4) ժամանակավոր (մինչև երկու ամիս ժամկետով) աշխատանքներ կատարողների հետ.

5) ժամանակավորապես բացակայող աշխատողին փոխարինող աշխատողի հետ.

6) օտարերկրացիների հետ` կացության իրավունքի վավերականության ժամկետով, եթե Հայաստանի Հանրապետությունում աշխատելու համար օտարերկրացուց պահանջվում է ունենալ կացության կարգավիճակ.

7) տարիքային կենսաթոշակի իրավունք ունեցող և վաթսուներեք տարին լրացած կամ տարիքային կենսաթոշակի իրավունք չունեցող և վաթսունհինգ տարին լրացած անձանց հետ` գործատուի կողմից առաջարկվող պաշտոնում կամ աշխատանքում անձի մասնագիտական ունակությունների գնահատման հիման վրա:

(95-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ), 03.10.19 ՀՕ-183-Ն, 27.05.21 ՀՕ-270-Ն օրենքներ)

 

Հոդված 96.Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետի սահմանումը

 

Աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը կարող է սահմանվել մինչև որոշակի օրացուցային տարին, ամիսը, ամսաթիվը կամ մինչև որոշակի իրադարձություն տեղի ունենալը, դրա փոփոխվելը կամ ավարտվելը:

 

Հոդված 97.Անձնական բնույթի ծառայություններ մատուցելու մասին աշխատանքային պայմանագիրը

(97-րդ հոդվածն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

 

Հոդված 98.Աշխատանքային պայմանագիրը տնաշխատների հետ

 

Տնաշխատ են համարվում այն անձինք, որոնք աշխատանքային պայմանագրով աշխատանքները կատարում են տանը` գործատուի տրամադրած կամ իր և իր հաշվին ձեռք բերած նյութերով, գործիքներով ու սարքավորումներով:

Տնաշխատի կողմից սեփական գործիքներով ու սարքավորումներով աշխատանք կատարվելու դեպքում գործատուն վճարում է հատուցում գործիքների ու սարքավորումների մաշվածության համար` աշխատանքային պայմանագրով սահմանված կարգով և դեպքերում:

Տնաշխատին հումքով, նյութերով և կիսաֆաբրիկատներով ապահովելու կարգը և ժամկետները, տնաշխատին պատկանող նյութերի դիմաց վճարման կարգը, պատրաստի արտադրանքի տեղափոխման, ինչպես նաև աշխատավարձի վճարման կարգն ու ժամկետները սահմանվում են աշխատանքային պայմանագրով:

Տնաշխատների աշխատանքային հարաբերությունները կարգավորվում են սույն օրենսգրքով:

 

Հոդված 99.Համատեղությամբ աշխատանքը

 

1. Համատեղությամբ աշխատանքը հիմնական աշխատանքից ազատ ժամանակ, միևնույն գործատուի կամ այլ գործատուի մոտ աշխատանքային պայմանագրի հիման վրա աշխատողի կատարած աշխատանքն է:

2. Աշխատանքային պայմանագրում նշվում է, որ աշխատանքը կատարվում է համատեղությամբ:

3. Տարբեր գործատուների մոտ համատեղությամբ աշխատողների ամենամյա վճարովի արձակուրդը տրամադրվում է հիմնական աշխատավայրում տրամադրվող ամենամյա արձակուրդի հետ միաժամանակ:

4. Համատեղությամբ աշխատողի աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում համատեղությամբ աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

(99-րդ հոդվածը փոփ. 27.02.06 ՀՕ-39-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

 

Հոդված 100.Սեզոնային աշխատանքային պայմանագիրը

 

1. Սեզոնային աշխատանքային պայմանագիրը կնքվում է սեզոնային աշխատանք կատարելու համար: Սեզոնային է համարվում այն աշխատանքը, որը բնակլիմայական պայմանների պատճառով կատարվում է ոչ թե ամբողջ տարին, այլ ութ ամիսը չգերազանցող որոշակի ժամանակահատվածում (սեզոնում), և որը սահմանված է սեզոնային աշխատանքների ցանկով:i

2. Սեզոնային աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու սեզոնային աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց:

 (100-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

 

Հոդված 101.Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը

 

1. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը մինչև երկու ամիս ժամկետով կնքվող աշխատանքային պայմանագիրն է:

2. Ժամանակավոր աշխատանքային պայմանագիր կնքած աշխատողները այդ ժամանակահատվածում կարող են ներգրավվել աշխատանքի հանգստյան օրերին և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերին: Հանգստյան օրերի և ոչ աշխատանքային` տոնական ու հիշատակի օրերի համար վճարվում է ժամային (օրական) դրույքաչափի կամ գործավարձի առնվազն կրկնակի չափով:

3. (3-րդ մասն ուժը կորցրել է 07.08.2010 թվականից` 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

4. Աշխատողը կամ գործատուն իրավունք ունեն լուծելու ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը նախքան դրա գործողության ժամկետի լրանալը` այդ մասին առնվազն երեք օր առաջ գրավոր ձևով ծանուցելով միմյանց: Ժամանակավոր աշխատանքային պայմանագիրը լուծվելու դեպքում աշխատողին արձակման նպաստ չի վճարվում:

(101-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն օրենք)

 

Հոդված 102.Անօրինական աշխատանքը

 

1. Անօրինական է համարվում այն աշխատանքը, որն իրականացվում է առանց աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով կնքված գրավոր աշխատանքային պայմանագրի կամ աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի:

2. Կամավոր աշխատանքը և օգնություն ցուցաբերելու նպատակով կատարված աշխատանքը չեն կարող համարվել անօրինական: Այդպիսի աշխատանքների կատարման կարգն ու պայմանները սահմանվում են օրենքով:

3. Անօրինական աշխատանք կատարելու թույլտվություն տված և (կամ) աշխատանքի հարկադրող գործատուները կամ նրանց ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, ինչպես նաև հատուցում են նման աշխատանք կատարողներին այդ աշխատանքի կատարման ընթացքում ոչ աշխատողի մեղքով պատճառված վնասները: Եթե դատական կարգով հաստատված է, որ աշխատողի և գործատուի միջև գոյություն ունեն (գոյություն են ունեցել) փաստացի աշխատանքային հարաբերություններ, ապա աշխատանքային հարաբերությունները համարվում են ծագած այն օրվանից, երբ աշխատողը փաստացի անցել է աշխատանքի: Աշխատողը աշխատանքային հարաբերությունների առկայության փաստը հաստատելու նպատակով իրավունք ունի դիմելու դատարան փաստացի աշխատանքային հարաբերությունների գոյության ժամանակահատվածում, ինչպես նաև փաստացի աշխատանքային հարաբերությունները դադարելուց հետո` մեկ տարվա ընթացքում: Դատարանի օրինական վճռով գործատուի և աշխատողի միջև փաստացի աշխատանքային հարաբերությունների առկայության փաստի հաստատումը չի ազատում գործատուին օրենքով սահմանված պատասխանատվությունից:

(102-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, 12.03.14 ՀՕ-5-Ն, 22.06.15 ՀՕ-96-Ն (օրենքն ունի անցումային դրույթներ) օրենքներ)

Январь 18

Դիմում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Քոլեջի ուսանող Էլեն Եսայանից, Նարե Սայադյանից և Սյուզաննա Պողոսյանից նույն հաստատության ղեկավար՝ Տաթև Բլեյանին:

Դիմում

Հարգելի Տաթև Բլեյան, սեմինար պարապմունք կազմակերպելու համար, խնդրում ենք դեկտեմբերի 22-ին, ժամը՝ 11:00-ից 13:00 մեզ տրամադրել քոլեջի վերնատունը և միջոցառումն ավելի արդյունավետ կազմակերպելու համար դեկտեմբերի 21-ին, ժամը՝ 11:00-12:00 օգտվել խոհանոցի ծառայություններից և նախապատրաստել որոշակի հյուրասիություն։

Հարգանքներով՝ Էլեն Եսայանից, Նարե Սայադյանից և Սյուզաննա Պողոսյանից:

Ամսաթիվ՝ 14.12.2022թ․

Январь 18

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

• Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ես ընտրել եմ հագուստի մոդելավորում մասնագիտությունը, քանի որ փոքրուց միշտ սիրել եմ տարբեր ձեռքի աշխատանքներով զբաղվել՝ նկարել, գործել: Մասնագիտությունը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այն նաև շատ պահանջված է: Սեբաստացի կրթահամալիրը արդեն իսկ տվել է մասնագիտական շատ-շատ գիտելիքներ, որոնք ես ապագայում հաստատ կոգտագործեմ:

•Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Մասնավոր խմբակները օրինակ՝ CHIBUKHCHYAN fashion school։ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Երևանի թեթև արդյունաբերության պետական քելեջի

• Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Աշխատանք կարելի է գտնել օրինակ օնլայն հարթակներում, ես ուսումնասիրեցի և գտա մի քանի աշխատանք, օրինակ՝ դիզայներ մոդելավորող – վարագույրների սրահում, հագուստի մոդելավորող – ELINA կանացի հագուստի հայկական բրենդ, դերձակ – ներքնակների արտադրամասում, մեքենաների վրա աշխատող աշխատակցուհիներ – կարի արտադրամասում (Հայկական առաջին կադրային ընկերություն), դերձակ – Տուկան տեքստիլի արտադրամասին, դերձակ – Ֆիորե հարսանյաց սրահում

• Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները: 

Գեղագիտության ազգային կենտրոն (կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ, նաև գեղագիտական դաստիարակությամբ), chibukchyan fashion school (մասնավոր խմբակ):

• Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Գնալով աշխատաշուկայում ավելի և ավելի է շատանում դերձակների, մոդելավորողների, տեխնոլոգների, ձևարարների մասնագիտության պահանջարկը։ Հագուստի մոդելավորող մասնագիտության նվազագույն աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։

• Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ: Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:

Այս ոլորտում կան բազմաթիվ մարդիկ ովքեր մեծ հաջողությունների են հասել, այդ թվում հենց հայերը օրինակ՝ Արիգա Թորոսյան, Ruanē, Վահան Խաչատրյան, Loom Weaving, Sončess, Նելլի Սերոբյան, Ֆաինա, Kivera կամ Արևիկ Սիմոնյան (ունի նաև իր բրենդը՝ Kivera Naynomis, այն հայկական շուկայում հանդիսանում է լյուքս հագուստի լավագույն արտադրողներից մեկը):

Աղբյուրները՝ Աշխատանքային ցանց և վերևում նշված հղումները:

Октябрь 27

ՄՈՏԻՎԱՑԻՈՆ ՆԱՄԱԿ

Ինձ համար որպես մոտիվացիա դեպի իմ վառ ապագա հանդիսացել է այն փաստը որ ես ոչ մեկից նյութական կախում չեմ ունենա կունենամ մասնագիտություն և սիրված աշխատանք ճիշտ ընտրություն շնորհիվ։Ունենալ այն ամենը ինչը մտքովտ կանցնի արդյոք սա չէ ամենալավ մոտիվացիան?։

Октябрь 26

Բնութագիր

Բարև ձեզ մոդելավորման կազմակերպություն, ես Նարե Սայադյանն եմ, հանդիսանում եմ երաշխավոր Էլեն Սահակյանի֊ի համար։ Նա 2015 թ֊ին ավարտել է Գեղարվեստի համալսարանը գերազանցությամբ ։ Տիրապետում է նկարչության, գծագրության նաև ունի յուրահատուկ ոճ նաև տիրապետում է անգլերեն, ռուսերեն և ֆրանսերեն լեզուներին շատ լավ։ Էլէնը սիրում է աշխատել և իր աշխատանքը կատարել բարձր որակով։ Ունի աշխատանքային փորձ, 3 տարի(2015֊2018) աշխատել է մոդելավորման կազմակերպությունում որպես ոճաբան։ Կարծում եմ նա վստահելի կլինի և կդառնա ձեր թիմի անդամ:

Сентябрь 28

Ինքնակենսագրական

Ես Նարե Սայադյանն եմ,16 տարեկան: Ծնվել եմ 2006թ. հունվարի 22-ին:Սովորել եմ Փարաքարի միջնակարգ դպրոցոում 2012-2021թթ.: 2021թ․ առ այսօր սովորում եմ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջում, զբոսաշրջության բաժնում։ Սիրում եմ նկարել,հետաքրքրված եմ մոդելավորմամբ,նաև հաճախել եմ արվեստի դպրոց,ավարտել եմ ՝ կավեգործության բաժինը :