Сентябрь 20

Առաջադրանքներ

Կետադրիր նախադասությունները

  1. Նրանց հետ գալիս էր կանանց ու երեխաների մի նոր խումբ, որոնց մեջ էին Սոնայի երկու որդիները՝ Նազարիկն ու Շահենը։
  2. Ամայի փողոցում՝ մի փակ դռան առջև, կուչ էր եկել մի փոքրիկ շուն՝ ցրտից սրթսրթալով։
  3. Առավոտյան ծուխ էր ելնում երդիկներից, և ծուխը ձգվելով կապույտ երիզի նման, հալվում էր ամպերի մեջ։
  4. -Մելիք Բարխուդարը զղջացել է իր արարքի համար, և մենք փոխում ենք մահապատիժը,-ասաց Մխիթար Սպարապետը։

Сентябрь 20

Դժվար ճանապարհը

Հերման Հեսսե

Այս պատմությունը մի պատանու մասին էր,ով իր առաջնորդի հետ գնացել էր բարձրունքը հաղթահարելու։ Պատանու համար այդ ճանապարհը անտանելի էր։ Նա մտածում էր, որ կարող էին հետ վերադառնալ, «այնտեղ, որտեղից մենք եկել էինք, հազար անգամ ավելի գեղեցիկ չէ՞ր։ Այնտեղ կյանքն ավելի լիառատ չէ՞ր հոսում, ավելի ջերմ ու սիրարժան չէ՞ր։ Եվ մի՞թե ես մարդ չէի՝ մի մանկամիտ ու վաղավախճան արարած, որն իրավունք ուներ մի փոքր երջանկության, մի անկյունի չափ արևի և կապույտով ու ծաղիկներով առլեցուն աչքեր ունենալու »։ Առաջնորդը ժպիտով նայեց նրան և այդ դա ոչ ծաղրի ոչ էլ կարեկցանքի ժպիտ էր։ Ժպիտն ասում էր. որ նա ճանաչում էր պատանու վախերը և գիտեր թե նա ինչպես է իրեն զգում։ Առաջնորդը նկատելով պատանու հուսահատությունը , հարցրեց նրան ավելի լավ կլինի վերադառնա՞նք, բայց նա չկարողացավ ասել այո, կարծես ողջ աշխարհը  ու հայրենիք գնդի նման կախվեց նրա ոտքերից։ Թրջված ու կեղտոտված՝ առաջ էին սողում, առաջնորդը սկսում էր մխիթարական երգ երգել։ Ամեն քայլի հետ բառերին չափում տալով՝ երգում էր իր զվարթ, հասուն, երիտասարդական ձայնով․ «Ես ուզում եմ, ես ուզում եմ, ուզում եմ»։ Առաջնորդը փորձում էր ոգևորել նրան և ի վերջո նա կարողացավ հնազանդեցնել պատանուն և սկսեց իր բառերով երգել։ Նրանք հաղթահարեցին բարձրունքը։

Այս պատմության կարդալով ես հասկացա , որ ինչքան էլ ճանապարհը դժվար և լի խոչընդոտներով լինի, պետք է պայքարես ու հասնես քո նպատակին, եթե անգամ այն քո կյանքի գնով լինի։