Январь 17

բնագիտական նախագիծ

Մասնակիցներ՝ Ասատրյան Էլեն, Սայադյան Նարե

Նախագծի նպատակ՝

Ինչպես ճիշտ դիմահարդարվել։

Շատ հաճախ դիմահարդարումը դառնում է փրկություն կանանց և աղջիկների համար, քանի որ մեզնից շատերը նկատում են թեթև թերություններ, որոնք կարելի է շտկել դիմահարդարման միջոցով:

 Նկարագրությւուն՝

Քանի որ այժմ ձմեռ է, մաշկն ավելի շատ խոնավացման կարիք ունի, քան ամռանը: Ձմռանը մաշկը հաճախ կորցնում է իր թարմությունն ու առաձգականությունը: Դեմքի մաշկը թարմ պահելու համար պետք է օգտագործել խոնավացնող քսուքներ: Դեմքը խոնավացնելուց հետո այն պատեք երանգավորող կրեմով ու դիմափոշով: Ընդգծեք հոնքերը դրանց համար նախատեսված մատիտով և եզրափակեք դիմահարդարումը շրթներկով:

Թուխ մաշկ ունեցող աղջիկներին և կանանց խորհուրդ է տրվում օգտագործել մաշկի բնական գույնից մեկ երանգ բաց քսուքներ, իսկ սպիտակամորթներին` ինչպես համապատասխան երանգի, այնպես էլ մեկ երանգ մուգ քսուքներ. հատկապես ձմռանը դա կօգնի խուսափել շատ գունատ տեսքից։Ամենօրյա դիմահարդարման համար հիմնականում օգտագործվում տուշ, մի քիչ մատիտ՝ աչքերն ընդգծելու համար եւ կարմրաներկ՝ կախված աղջկա արտաքինից ու մաշկի տեսակից։ 

Օգտագործվող պարագաներ՝

  • խոնավեցնող քսուք
  • տոնային կրեմ
  • թարթչաներկ
  • հոնքերը ֆիքսող գել
  • շրթներկ
  • դիմահարդարման վրձիններ
  • քողարկիչ
  • դիմափոշի
  • հայլայթր

Դիմահարդարման ընթացքը՝

  • Անհրաժեշտ է խոնավեցնել մաշկը մերսող շարժումներով։
  • Քսուքը ներծծվելուց հետո հարթեցնում ենք մաշկը տոնային քսուքով։
  • Ֆիքսել հոնքերը գելով։
  • Աչքերի ներքևի և քթի հատվածում քսել քողարկիչ։
  • Գունային դմափոշով ընդծել այտոսկրերը։
  • Շրթունքները ընգծել մատիտով
  • Ընտրել համապատասխան շրթներկ։
  • Քսել թարթչաներկ։
  • Դիմափոշիի օգնությամբ ֆիքսել դիմահարդարումը։ https://youtu.be/KdYky8B48AA
Январь 17

Ջրվեժ անտառապարկ

Ձմեռը տարվա ամենագեղեցիկ, ամենա հեքիաթական, ամենա վառ եղանակներից մեկն է, ինչպես նաև իմ ամենասիրելի: Ձմեռային ստուգատեսը մենք սկսեցինք «Ջրվեժ անտառապարկ» վայրով։ Այս եղանակը շատ հետաքրքիր և իր առանձնահատուկ գեղեցկությամբ միշտ էլ աչքի է ընկել , և գերել է բոլոր մանուկների և մեծերի սրտերը, ինչպես նաև մերը քանի որ սահեցինք սահնակներով, դահուկներով, ամնազվարճալին ձնագնդին էր: Կնկարագրեմ՝ փափկամազ ձյունաճերմակ ծածկը ծածկում է գետինը։ Այն նաև գցվում է ծառերի ճյուղերի վրա, ինչպես մորթյա բաճկոնները։ Թվում է, թե ձմեռային անտառի ծառերը առասպելական հանդերձանք են հագել: Ահա և տարին սկսեցինք այս ստուգատեսով որոնց մասին տպավորությունները շատ եղան,ունեցանք հագեցած օր :

Նախագիծ