Январь 30

ղափամայի ծես

Այսօր ողջ կրթահամալիրում Ղափամայի ծեսն էր, եռուզեռ էր,պատրաստեցին դդումով թխվածք և մեր ավանդական ուտեստ Ղափաման։ Առավոտյան եղանք եկեղեցում ժամերգության, իսկ եկեղեցու բակում երգ ու պարից հետո շարժվեցինք դեպի մարմարյա սրահ, որտեղ մեզ սպասվում էր հյուրասիրություն։ Կրկին հերաքրքիր և բովանդակալից օր էր քանի որ տեղի ունեցավ միջոցառում : Այնուհետև բոլորս ճաշակեցինք երեխաների պատրաստած շատ համեղ ղափաման և դդմով պատրաստված քաղցրավենիքներն ու ուտեստները : Ղափաման բարդ պատրաստվող կերակուր է և ժամանակին այն պատրաստել են ողջ ընտանիքով: Ղափամայի մասին անգամ լեգենդներ են հյուսվել, ինչպես պատմեց «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության նախագահ, ավագ խոհարար Սեդրակ Մամուլյանը, դրա համաձայն դդումը երկրագունդն է, բրինձը՝ համայն մարդկությունն է, չրերն ու ընկուզեղենը՝ տարբեր հավատքի ու ազգության մարդիկ են:

Январь 30

Ազգագրական փառատոն

Այս ամսվա ընթացքում ունենալով շատ հերաքրքիր և տպավորիչ ուսումնական ամիս նաև հետ չմնացինք ազգային երգ ու պարից ընկեր Մարինեի հետ սովորեցինք բազմաթիվ երգեր,շարականներ իսկ ընկեր Տիգրանի հետ հավելյալ պարի ժամերին ամրապնդեցինք,նաև սովորեցինք նոր պարեր՝քերծի,աղքատի քոչարի և այլն :

Январь 30

Տպավորություններ Մշո բարբառից

Այս ամսվա ընթացքում սկսեցինք ուսումնասիրել Մշո բառբարը ,Պատվելի Թամարի օգնությամբ կարողացանք որոշ չափով ինչպես նաև խոսել, փոխադրել Մշո պատմվածքներ,առակներ և այլն : Մշո բարբառով են խոսել Հայաստանի Վանա լճի հյուսիսային (մինչև Ալաշկերտ), արևմտյան (մինչև Բուլանըխ) և հարավային (մինչև Բաղեշ ներառյալ) մասերում։ Այժմ խոսվում է Հայաստանի Արագածոտնի (Թալինի, Ապարանի շրջաններ), Գեղարքունիքի (Գավառի, Վարդենիսի շրջաններ), Շիրակի (Արթիկի շրջան), Արմավիրի (Էջմիածնի շրջան) մարզերում, ինչպես նաև Վրաստանի մի շարք շրջաններում։Բացահայտեցի, որ Մշո բարբառը պատկանում է բարբառային«կը» ճյուղին։Մշո բարբառի առաջին հետազոտողը եղել է Ք. Պատկանյանը 1875 թվականին։Ք. Պատկանյանի հետազոտություններում կարեւորվում է, որ Մշո բարբառում պարսկական և արաբական փոխառությունների ճնշող մասը միջնորդավորված փոխառություններ են թուրքերենից ու քրդերենից։Մշո բարբառի ուսումնասիրման դասերը անցան ծիծաղով լի դա էլ հենց Մշո բարբառի առանձնահատկությունն է։

Январь 30

Մշո բարբառի բառարան

Ա` ալիշ-վերիշ-առևտուր, աշխանա-խոհանոց

Բ՝ բելու-հայտնի, բորոշիկ-գորշագույն

Գ՝ գիտնակ-գիտուն, գաշել-փնտրել

Դ՝ դաբշտել-վիճաբանել, դավի-վեճ

Ե՝ երեցփոխ-քահանային փոխարինող, եբ-երբ

Զ՝ զալըմ-անգութ, զոլամա-հսկա

Է՝ էղվընեկ-աղավնի, էցկել-անցկացնել

Ը՝ ըղթիար-ծեր, ըռհաթ-հանգիստ

Թ՝ թեբուր-փետուր, թիքա-պատառ

Ժ՝ ժուկ-ժամանակ, ժոտ-տհաս

Ի՝ իզ-հետք, իղբալ-բախտ

Լ՝ լաո-որդի, լեսան-սրիչ

Խ՝ խայիմ-ամուր, խալիբ-կաղապար

Ծ՝ ծռուկ-սիրահարված, ծվռնել-ծվեն ծվեն պատառել

Կ՝ կածկած-կասկած, կունդո-բու

Հ՝ հալավ-հագուստ, հլոնդել-հրել

Ձ՝ ձիթխաց-ձիթահան գործարան

Ճ՝ ճիժ-երեխա, ճղոր-օրորոց

Մ՝ մա-մայրիկ, մալուլ-տխուր

Յ՝ յաշ-տարիք, յուշապ-վիշապ

Ն՝ նարդիվան-աստիճան, նենիր-որս

Շ՝ շահող-պահող, շաֆխ-լույս

Ու՝ ույմիշ-հարմար, ուզուն-երկար

Չ՝ չադր-վրան, չափալեղ-ապտակ

Պ՝ պատել-ընկնել, պապե-հոր հայրը

Ջ՝ ջադուքար-կախարդ, ջան-կյանք

Ռ՝ ռազի-գոհ, ռաղի-օղի

Ս՝ սադաղա-ողորմություն, սաբաբ-պատճառ

Վ՝ վլվլուն-շատախոսություն, վըր-վրա

Տ՝ տիլ-ցեխ, տադո-տատիկ

Ց՝ ցլալ-սահել, ցմքել-ահից ձայնը կտրել

Փ՝ փանաքի-անպետք, փարիշան-թշվառ

Ք՝ քելք-քայլվածք, քարման-իլիկ

Օ՝ օզոր-ծուռ, օրոց-օրորոց

Ֆ՝ ֆարղ-տարբերությոն, ֆամ-ըմբռնում։

Январь 29

SMM դասընթաց

Սովորաբար թյուր կարծիք կա այն մասին, որ Սոցիալ Մեդիա Մենեջերը պետք է տիրապետի միայն ֆոտոշոփին ու վերջ։ Սովորաբար SMM-ի յուրաքանչյուր հարթակ, կլինի դա Facebook, Twitter, Instagram թե մեկ այլ հանրահայտ.խկամ ոչ անյքան սոցիալական ցանց, ունենում է իր հանրությունը՝ հետևորդները, լայքերը և այլն։ Տվյալ մարդիկ տվյալ էջին կամ պրոֆիլին հետևում են կոնկրետ նպատակով կամ ակնկալիքով։ Այդ կտրվածքով կարևոր է հասկանալ “հանրության” պահամջմունքները, բավարարել դրանք, ուստի և կառավարել այդ հանրությանը։ Եթե սիրում եք կարդալ, ապա գրքերի միջոցով տեսական գիտելիքներ ձեռք բերելը ևս տարբերակ է SMM սովորելու համար։ Բնականաբար, այն ավելի երկար ժամանակային ներդրում կպահանջի ձեզանից։ SMM-ի մասնագետի ամենակարևոր գործերից մեկը՝ պլանավորումն է։ Այն ավելի կարևոր է, քան հենց բուն գործընթացը։ Պլանավորման արդյունքում ստեղծված բովանդակությունը լինում է համակարգված : SMM-ի մասնագետը պլանավորելուց հետո պետք է  կարողանա ատամներով պահել սեփական “գործը”։ Քանի որ ցանկացած անանուն hater-ը կարող է ինչ որ մի վատ բան գրել Ձեր, ձեր ընկերության կամ անմիջական ղեկավարի մասին, ուստի շատ դժվար է այս ինտերնետի դարում պահպանել հավասարակշռվածությունը։ Իսկական SMM-ի մասնագետը երբեք չի վախենա նոր փորձերից ու նոր տեխնոլոգիաների կիրառումից։ Ձեր շրջապատում նոր բանը փորձեք առաջինը։ Հետո երբ բոլորը դա անեն, դու կլինես առաջինը, ով արեց դա։ Եվ այդ ժամանակ կլինես հաղթող։)

Рубрика: Դիջիթեք | LEAVE A COMMENT
Январь 27

Մասնագիտական կողմնորոշում

Մասնագիտական կողմնորոշման սեմինարը տեղի ունեցավ քոլեջի՝ վերնատանը : Սկզբում սեմինարի վարողը ցանկացավ իմանալ թե մենք ինչ հոսքով ենք սովորում քոլեջում, նաև հետագայում ՝ ավարելուց հետո, շարունակելու ենք հենց այդ մասնագիտությունով: Մասնագիտության ընտրությունը կյանքի ամենապատասխանատու և որոշիչ քայլերից մեկն է և այդ նպատակին հասնելու համար անհրաժեշտ է հաղթահարել բոլոր խոչընդոտները, դրանց մասին մենք ցանոթացանք հենց այս սեմինարի շնորհիվ : Մասնագիտության ընտրությունն առավել բարդ է դեռահասների համար, ովքեր չունեն բավարար փորձ և գիտելիքներ մասնագիտությունների աշխարհի մասին:

«smart business» ի հավելվածի լինկը ՝ այստեղ ։

Рубрика: Դիջիթեք | LEAVE A COMMENT
Январь 27

флешмоб

В переводе со старославянского «вертеп» значит «пещера». Как правило, так называют самую известную в мире пещеру, в которой родился Христос. Во многих христианских странах существует давняя традиция украшать дом рождественским вертепом. В «пещере» изображается прекрасный момент после рождения Христа․ В яслях над ним склоняются Иосиф и Дева Мария, а рядом стоят пастухи, волхвы и ангелы, а также домашняя живность. Слово «вертеп» также неразрывно связано и с другим видом искусства, которое появилось в России в XVIII веке. Но наиболее ярко данный вид искусства развит в Неаполе, его также называют ,, Неополитанским вертепом,,․ С каким видои искусства ассоциируется данное выражение? Дайте развернутый ответ․

Captionless Image

Композиция традиционной сцены рождения Христа состоит из фигурок персонажей, описанных в Библии: Дева Мария, младенец Иисус, святой Иосиф, волхвы, вол, осёл и другие свидетели чуда. Впрочем, персонажей, в особенности в неаполитанском варианте, гораздо больше – иногда их количество даже переваливает за сотню.

2. Янтарная комната – шедевр искусства XVIII века, бесследно исчезнувший во время Великой Отечественной войны. Янтарный кабинет представлял собой сложную компо­зицию из отдельных деталей общей площадью около 55 м2. Это было уникальное и ценнейшее произведение из янтаря, выполненное высоким мастерством исполнения. В 1712 г. Янтарной комнатой восхитился сам Петр I, прибывший в Берлин. А в 1716 г. прусский король подарил убранство янтарной комнаты царю Петру I. Столь ценный подарок был не только данью уважения к России, победившей армию короля Карла XII, но и платой за безопасность восточных границ Пруссии. В каком из дворцов Петр I решил поместить Янтарную комнату, в которой последняя хранилась больше 200 лет?

Captionless Image

Екатерининский дворец в Царском селе

3. Какой зимний спортивный атрибут в Россию в конце XVII века привез Петр Первый из Голландии, где катание на этом атрибуте было любимым народным развлечением? Пришлось оно по душе и царю Петру, который решил «заразить» этой веселой забавой русский народ.
Коньки

4. Дайте объяснение следующим фразеологизмам
Навострить лыжи- Намереваться скорее уйти куда-либо или откуда-либо․

Навострить уши -Внимательно прислушаться к чему-либо или нибудь

Закатать губу- Мечтать получить то, что малодоступно

5. Иcтopия o герое Геракле – сыне Зевса и царицы Алкмены пoявилacь еще в Aнтичнoй Гpeции. Прославился же Геракл тем, что совершил двенадцать таких подвигов, которые до него никому не удавалось выполнить․ Приведите фразеологизмы, которые связаны с ,,Подвигами Геракла,, и дайте им толкование․ Сам же фразеологизм ,,Подвиг Геракла ,, означает – преодоление труднейшего препятствия․

авгиевы конюшни – так называют сильный беспорядок, запущенность в делах или помещение, в котором царят грязь и беспорядок.
взять быка за рога – Начинать действовать энергично, решительно, сразу и с самого важного в трудном деле
Геркулесовы столпы— это край света, предел мира и выражение «дойти до геркулесовых столбов» означает «дойти до предела»

Январь 27

Աշխարհագրություն

1.Աշխարհագրության ուսումնասիրության առարկան, նպատակը և
հիմնական խնդիրները
 Աշխարհագրությունը ուսումնասիրում է երկրագնդի աշխարհագրական թաղանթը, նրա ոլորտները, դրանց կառուցվածքն ու փոխազդեցությունը, մայրցամաքները, տարածաշրջաններն ու երկրները և այնտեղ կատարվող երևույթները Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները: Օրինակ՝ երկրաբանությունն ուսումնասիրում է քարոլորտը,
կենսաբանությունը` կենսոլորտը, տնտեսագիտությունը` մարդկային հասարակության
տնտեսական ոլորտը և այլն: Աշխարհագրության խնդիրն է՝ բնությունը, հասարակությունը

2.Աշխարհագրության տեղը գիտությունների համակարգում Աշխարհագրությունը յուրահատուկ տեղ է զբաղեցնում գիտությունների ամբողջական
համակարգում:Աշխարհագրական թաղանթի, մասնավորապես Երկրի
մակերևույթի ուսումնասիրությամբ, աշխարհագրությունից բացի, զբաղվում են նաև
երկրաբանությունը, կենսաբանությունը, տնտեսագիտությունը և բազմաթիվ այլ
գիտություններ: Դրանք ուսումնասիրում են երկրագնդի առանձին ոլորտները կամ
բաղադրիչները:  

3.Աշխարհագրական հետազոտության մեթոդները
Աշխարհագրական հետազոտության մեթոդները կարող են լինել մասնավոր
աշխարհագրական և համաաշխարհագրական: Համաաշխարհագրական առավել
տարածված մեթոդներից են նկարագրականը, համեմատականը: Նկարագրական մեթոդը գիտական
ճանաչողության հնագույն մեթոդներից է:
Համեմատական աշխարհագրական մեթոդը հնարավորություն է տալիս
որոշելու աշխարհագրական օբյեկտների զարգացման պատճառները, գնահատելու
զարգացման պայմաններն ու հեռանկարները, լուծելու աշխարհագրական օբյեկտների
դասակարգման խնդիրը՝ ըստ ընդհանուր և էական հատկանիշների:

4.Աշխարհագրական թաղանթի ոլորտային կառուցվածք Աշխարհագրական թաղանթը բաղկացած է մի քանի բաղադրիչներից: Դրանք են ապարները, ջուրը, օդը, բույսերը, կենդանիները, հողը: Աշխարհագրական թաղանթը մեր մոլորակի առավել բարդ եւ բազմազան նյութական համակարգն է: Ընդ որում` բարդ, որովհետեւ բաղկացած է նյութական բազմաթիվ մարմիններից: Աշխարհագրական թաղանթն ընդգրկում է մթնոլորտի ստորին շերտը, քարոլորտի վերին շերտը եւ ջրոլորտը, կենսոլորտն ու մարդոլորտն ամբողջությամբ: Աշխարհագրական թաղանթի ոլորտների փոխազդեցության շնորհիվ է առաջացել հողը:

5.Ներկայացնել աշխարհագրական թաղանթի ոլորտները Մթնոլորտ- երկնային մարմնի գազային ծածկ, որը նրա շուրջը պահպանվում է ձգողականության շնորհիվ։ ջրոլորտ-Երկրի բոլոր ջրային պաշարների ամբողջությունն է, քարոլորտ-են անվանում Երկրի պինդ միասնական թաղանթը, որը կազմված է երկրակեղևից և միջնապատյան վերին մասին կենսոլորտ- Երկրի թաղանթ, որը բնակեցված է կենդանի օրգանիզմներով և գտնվում է նրանց ազդեցության տակ:Երկրի գլոբալ էկոհամակարգ։ մարդոլորտ-Մարդոլորտի կազմը, կառուցվածքը և ներքին շարժընթացները պայմանավորված են մարդու աշխատանքային գործունեությամբ։

6.Աշխարհագրական թաղանթի հիմնական հատկանիշները
Ռիթմիկություն ասելով
՝ հասկանում ենք միանման երևույթների կրկնությունը
ժամանակի մեջ: Ռիթմիկություն ունեն քարոլորտում: Ռիթմիկությունն ունի երկու տեսակ` պարբերական և ցիկլային : Զոնայականություն

7.Աշխարհի քաղաքական քարտեզի ձևավորման պատմությունը  աշխարհի քաղաքական քարտեզը շատ դինամիկ է և կարող է փոփոխվել քաղաքական իրադարձություններից հետո: Այդպիսի քաղաքական իրադարձություններ են պատերազմները, երկրների միավորումները կամ անկախության հանրաքվեի արդյունքում որոշ տարածքների անկախացումը և այլն

8.Աշխարհի երկրների դասակարգումն ու տիպաբանությունը Երբեմն երկրները դասակարգվում են նաև ըստ աշխարհագրական դիրքի: Ըստ այդ ցուցանիշի՝
առանձնացնում են ծովափնյա երկրներ ու դեպի ծով ելք չունեցող երկրներ: Տիպաբանության համար սովորաբար հիմք են ընդունվում առավել կարևոր որակական հատկանիշները, որոնք բնորոշում են այս կամ այն երկրի տեղը աշխարհի քաղաքական և տնտեսական
քարտեզում

9.Զարգացած և զարգացող երկրներ Զարգացած երկրներ: Սրանց թվին են պատկանում նախ և առաջ ԱՄՆ–ն,
Ճապոնիան, Կանադան, Արևմտյան Եվրոպայի երկրները, Ավստրալական Միությունը,
Նոր Զելանդիան, Իսրայելը և Հարավաֆրիկյան Հանրապետությունը: Հաճախ այս խմբին
են դասում նաև նոր արդյունաբերական երկրները, որոնք ոչ վաղ անցյալում ունեին
զարգացող երկրներին բնորոշ տնտեսություն Զարգացող երկրներ: Սրանք մոտ 150 երկրներ են, որոնք զբաղեցնում են երկրագնդի
ցամաքային տարածքի կեսից ավելին: Երկրների այս տիպին բաժին է ընկնում աշխարհի
բնակչության 80%–ը: Սրանք հիմնականում Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի
և Օվկիանիայի նախկին գաղութային տարածքներն են:

10.Աշխարհի բնակչության թիվը և շարժը Աշխարհի բնակչությունն այսօր կազմում է ավելի քան 7 մլրդ մարդ: Այժմ բնակչությունն աճում  է տարեկան 80−100 մլն –ով: Բնակչության թիվն իմանալու համար պարբերաբար (5−10տարին մեկ) կատարվում են մարդահամարներ: Բնակչության բնական շարժը բնակչության թվի փոփոխությունն է (աճը կամ նվազումը), որը տեղի է ունենում բնական եղանակով՝ ծննդի ու մահի հետևանքով։ 

11.Բնակչության վերարատադրություն
Բնակչության սեռատարիքային կազմը
  Միջինացված տվյալներով` աշխարհում 100 նորածին աղջկա հաշվով ծնվում է 105−­106 տղա։ Տղաների քանակական գերազանցությունը պահպանվում է մինչև 15 տարեկանը։ Երիտասարդ տարիքում սեռերի քանակը հավասարակշռվում է։ Բարձր տարիքային խմբերում կանայք ավելի մեծ թիվ են կազմում, որովհետև տղամարդիկ ավելի շատ են մահանում, բացի դրանից` կանայք ավելի երկարակյաց են, քան տղամարդիկ։ Ընդհանուր առմամբ, եվրոպական երկրներում գերակշռում են կանայք, իսկ մահմեդական երկրներում՝ տղամարդիկ:

12.Բնակչության ազգային կազմը Աշխարհում հաշվում է շուրջ 3−­4 հազար ժողովուրդ , որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով:

13.Հայկական լեռնաշխարհի ընդհանուր բնութագիրը։ Հայկական Լեռնաշխարհի տարածքը վաղ անցյալում եղել է Թետիս օվկիանոսի հատակում։ Հայկական լեռնաշխարհը գտնվում է Հյուսիսային կիսագնդում՝ Փոքրասիական բարձրավանդակի և Իրանական լեռնաշխարհի միջև:  Այն մոտ 500-700 մետրով բարձր է հարևան լեռնաշխարհներից և եզրավորված է ծալքաբեկորավոր լեռներով։ Այդ իսկ պատճառով էլ հաճախ կոչվել է լեռնային կղզի։ Լեռնաշխարհի միջին բարձրությունը 1850 մետր է։

14.Հայաստանի Հանրապետության ընդհանուր բնութագիրը։ ՀՀ-ը գտնվում է կարեւոր միջազգային տրանսպորտային ուղիների խաչմերուկում: Հայաստանը գտնվում է արեւմտյան, արեւելյան եւ սլավոնական քաղաքակրթութունների փոխազդեցության գոտում: Ելք չունի դեպի ծովերն ու օվկիանոսները: Գտնվում է ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի տնտեսական ու քաղաքական տարածաշրջանում:

15.Լոռու մարզի ընդհանուր բնութագիրը։ Լոռու մարզը տարածքի մեծությամբ հանրապետությունում երրորդն է, իսկ բնակչության թվով՝ հինգերորդը: Տարածքի մակերեւույթը լեռնային է, ամեենաբարձր կետը Թեժ լեռան գագաթն է 3101մ. է, իսկ ամենացածրը՝ Դեբեդ գետի ստորին շրջանում է մոտ 380մ.: Մարզի կլիման համեմատաբար խոնավ է: Բնակչությունը: Լոռու մարզը բնակեցված է եղել հնագույն ժամանակներից: Բնակչության արագ աճը եղել է խորհրդավոր տարիներին՝ կապված ադյունաբերության զարգացման հետ: Մարզը ունի 122 գյուղ (հայտնիներն են Գուգարքը, Մեծավանը, Օձունը, Մարգահովիտը, Ջրաշենը, որոնք ունեն 3հազարից ավել բնակչութուն): Լոռու մարզը ՀՀ-ի բազմաճյուղ արդյունաբերութուն եւ գյուղատնտեսութուն ունեցող մարզերից է: Առաջատար ճյուղը ծանր արդյունաբերությունն է: Մարզ կենտրոնը՝ Վամաձոր քաղաքն է

16.Տավուշի մարզի ընդհանուր բնութագիրը։ Տավուշը բնակչությամբ եւ տնտեսությամբ ՀՀ-ն ամենափոքր մարզն է: Մարզն ունի արտաքին սահմաններ Վրաստանի եւ Ադրբեջանի հետ: Գետային ցանգը բավական խիտ է: Ամենամեծ գետն է ՝ Աղստեւը: Տավուշը Հայաստանի ամենաանտառաշատ մարզն է, տարածքի համարյա կեսը անտառապատ է: Տավուշի մարզում բնակչության 58% ապրում է գյուղերում: Քաղաքները հինգն են՝ Իջեւվան, Դիլիջան, Նոյեմբերյան, Այրում, Բերդ: Մարզկենտրոնը՝ Իջեւանն է: Տավուշի մարզի ամենահին քաղաքը՝ Դիլիջանն է: Տավուշի մարզի առաջատար տնտեսությունն է գյուղատնտեսությունը:

Январь 27

Հասարակություն

«Հասարակություն» տերմինը ծագել է լատիներեն «սոցիետաս» բառից, որն էլ իր հերթին համարվում է որպես հասարակության հոմանիշ (ընկեր, ուղեկից, դաշնակից), տերմինն օգտագործվում է իբրև բարեկամանական կամ քաղաքացիական կողմերի փոխհարաբերությունների նկարագրություն։   տերմինը կարող է վերաբերել ամբողջ մարդկությանը(այսինքն՝ «ընդհանուր հասարակությանը», «հասարակության մեծ մասին)»), չնայած այն հանգամանքին, նրանք ովքեր ոչ բարեկամական կամ անբարեխիղճ են հասարակության մնացյալ անդաների հանդեպ, այս իմաստով կարող են համարվել, որպես «հակասոցիալական»։ Այնուամենայնիվ շոտլանդացի տնտեսագետ Ադամ Սմիթը հանգել է այն եզրակացության, որ «հասարակությունը կարող է կազմված լինել տարբեր մարդկանցից ։ Չնայած մարդիկ իրենց ողջ պատմության ընթացքում ստեղծել են տարբեր տեսակի հասարակություններ, մարդաբանները հակված են հասարակությունները դասակարգել ըստ այն աստիճանի, որտեղ խմբերն ունեն անհավասար հնարավորություններ:Գործնականում բոլոր հասարակությունները սոցիալական շերտավորման գործընթացի ժամանակ  որոշակի անհավասարություն են զարգացրել իրենց ժողովրդի մեջ, հասարակության անդամներին դասակարգելով տարբեր մակարդակներում՝ հարստության, հեղինակության կամ իշխանության։ Սոցիոլոգները հասարակությունը բաշխում են երեք խոշոր կատեգորիաների՝ նախաարդյունաբերական, արդյունաբերական և հետարդյունաբերական։

Январь 22

քննական հարցաշար

  1. Ինչ են իրենից ներկայացնում էուկարիոտ բջիջները (կենդանական և բուսական բջիջների կառուցվածք) Էուկարիոտ: Կոչվում են այն բոլոր օրգանիզմները և բջջիջները, որոնք կորիզավոր են: Կորիզավոր են` բույսերը,կենդանիները, սնկերը։ Էուկարիոտիկ օրգանիզմների բջիջները շատ բազմազան են,տարբերվում են իրենց ձևով,չափսերով,կառուցվածքով և կազմությամբ:Էուկարիոտիկ բջիջը ունի բարդ մոլեկուլային կառուցվածք: Այստեղ տարբերակված են բջջի բաղադրամասերը` բջջաթաղանթը, ցիտոպլազման և բջջակորիզը: Բջիջները լինում են բուսական և կենդանական: Կենդանական և բուսական բջիջների միջև կան տարբերություններ, սակայն նրանք ունեն նման կառուցվածք: Բոլոր բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից, կորիզից և օրգանոիդներից:Բուսական բջջին բնորոշ է ամուր բջջապատ, որը արտաքինից պատում է բջջաթաղանթը և հստակ ձև հաղորդում բջջին: Կենդանական բջիջները զուրկ են նշված հատկանիշներից, ունեն նուրբ և ճկուն բջջապատ: Բոլոր տիպի կենդանի օրգանիզմների բջիջները կազմված են անկենդան բնության մեջ հանդիպող քիմիական տարրերից.գերակշռում են ածխածինը (C), ջրածինը (H), թթվածինը (O), ազոտը (N): Բջիջները պարունակում են այդ տարրերից կազմված քիմիական նյութեր: Հիմնականում անօրգանական նյութեր՝ ջուր և հանքային աղեր, օրգանական նյութեր՝ սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրեր:
  1. Ներկայացնել  պրոկարիոտ բջիջների արտաքին կառուցվածքը և ֆունկցիաները Պրոկարիոտները միաբջիջ օրգանիզմներ են, որոնք երկրի կյանքի ամենավաղ ու պարզունակ ձևերն են: Շատ պրոկարիոտներ ծայրահեղականներ են և կարող են ապրել և բարգավաճել ծայրահեղ միջավայրի տարբեր տեսակների, այդ թվում `հիդրոթերմային օդանցքներում, տաք աղբյուրներում, ճահիճներում, ջրահողերում և մարդու և կենդանիների աղիքներում: Պրոկարիոտ բակտերիաները կարելի է գտնել գրեթե ցանկացած վայրում և հանդիսանում են մարդու միկրոբիոտայի մի մասը: Նրանք ապրում են ձեր մաշկի, ձեր մարմնի և ձեր շրջապատի ամենօրյա առարկաների վրա: Բջջային պատ:Բջջային պատը արտաքին ծածկույթ է, որը պաշտպանում է բակտերիալ բջիջը և տալիս նրան ձև: Ցիտոպլազմա: Ցիտոպլազման գելանման նյութ է, որը հիմնականում բաղկացած է ջրից, որը պարունակում է նաև աղեր, բջջային բաղադրիչներ և տարբեր օրգանական մոլեկուլներ: Բջջային թաղանթ կամ պլազմային թաղանթ. Բջջային թաղանթը շրջապատում է բջջի ցիտոպլազմը և կարգավորում բջիջների ներսում և դրանցից դուրս նյութերի հոսքը: Ռիբոսոմներ: Ռիբոսոմները բջիջների կառուցվածքներ են, որոնք պատասխանատու են սպիտակուցների արտադրության համար: Պլազմիդներ. Պլազմիդները գեն կրող, շրջանաձեւ ԴՆԹ-ի կառույցներ են, որոնք ներգրավված չեն վերարտադրության մեջ: Միջուկային տարածաշրջան: Ցիտոպլազմայի տարածքը, որը պարունակում է միակ մանրէային ԴՆԹ մոլեկուլ: Պրոկարիոտների մեծ մասը վերարտադրվում է անսեռ կերպով ՝ երկուական տրոհում կոչվող գործընթացի միջոցով: Երկուական տրոհման ժամանակ ԴՆԹ-ի մեկ մոլեկուլը կրկնօրինակում է, և սկզբնական բջիջը բաժանվում է երկու նույնական բջիջների:
  1.  Ներկայացրու բջջի օրգանոիդները 

Օրգանոիդներ կոչվում են ցիտոպլազմայի մասնագիտացված մասերը, որոնք ունեն որոշակի կառուցվածք և կատարում են բջջի այս կամ այն գործառնությունը։ Էլեկտրոնայրն մանրադիտակի  օգնությամբ պարզվել են օրգանոիդների կառուցվածքի բոլոր մանրամասները։

Օրգանոիդներն են՝

  • Էնդոպլազմային ցանց
  • Գոլջիի համալիր
  • Ռիբոսմներ
  • Միտոքոնդիոմնոր
  • Ցետրիոլներ
  • Լիզոսմոներ
  • Պլաստիներ
  • Վակուոլներ
  • Նեռաուկներ
  • Բջջակորզ
  • Կորիզական

Կատարում են զանազան ֆունկցիաներ։ Տարբերում են՝

  • կմախքային
  • հենարանային օրգանելներ, որոնք ապահովում են օրգանիզմի պաշտպանությունը մեխանիկական, քիմիական և այլ վնասակար ազդեցություններից , շարժական և կծկողական օրգանելներ (օրինակ թարթիչներ), զգայական օրգանելներ (լուսազգայուն «աչքեր»), հարձակողական և պաշտպանական օրգանելներ մարսողական օրգանելներ, որոնք կատարում են սնունդը որսալու, բջիջ տեղափոխելու և մարսելու ֆունկցիա , ներզատական և արտազատական օրգանելներ։
  1. Ներկայացրու միտոքոնդրիումների կառուցվածքը և ֆունկցիաները  Միտոքոնդրիումները հարուստ են սպիտակուցներով : Արտաքին թաղանթը հարթ է, դրանում քիչ են սպիտակուցները: Ներքին թաղանթն առաջացնում է բազմաթիվ ծալքեր : Միտոքոնդրիումները բազմանում են կիսվելով և ապրում են մոտ 10 օր: Միտոքոնդրիումների ֆունկցիաներն են` ԱԵՖ-ի սինթեզ Շնչառական ֆունկցիա Սպիտակուցի սինթեզ ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզ Բջջային շնչառության արդյունքում անջատվում են էներգիա. այն փոխանցվում է ներքին թաղանթին, որտեղ լիցքավորվում են բջջի ակումուլյատորները` ԱԵՖ-ի մոլեկլուլները: ԱԵՖ-ի մոլեկուլներում պաշարված էներգիան օգտագործվում է ամենատարբեր պրոցեսներում: ԱԵՖ-ն անցնում է ցիտոպլազմա, հետո ուղղվում է դեպի կորիզ, օրգանորիդներ, որտեղ էլ օգտագործվում է այդ էներգիան: Ապացուցված է, որ բջջի կողմից թթվածնի օքսիդացումը տեղի է ունենում միայն միտրոքոնդրիումների մասնակցությամբ: Միտոքոնդրիումների ֆունկցիաների մեջ մտնում է նաև այդ օրգանոիդի կազմի մեջ մտնող ոչ մեծ սպիտակուցի, ինչպես նաև ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի սինթեզը:
  1. Ներկայացրու Գոլջիի կոմպլեքսի կառուցվածքը և ֆունկցիաները 

Գոլջիի ապարատ, հարթ, միաշերտ մեմբրաններից կազմված խորշեր, խողովակների, ակոսների և բշտիկների համակարգ է, որտեղ ձևավորվում են լիզոսոմները, վակուոլները և սեկրետները, ընթանում է կուտակվում և դուրս են բերվում փոխանակության նյութերը։ Գոլջի կոմպլեքսը մասնակցում է պլազմային թաղանթի գոյացմանը։ Այս օրգանոիդը բնորոշ է բոլոր կորիզավոր բջիջներին։ Այն կատարում է շատ ֆունկցիաներ՝ պլազմային թաղանթի վրա սինթեզված սպիտակուցների, ածխաջրերի, լիպիդների մոլեկուլների փոխակերպում, դրանց տարբեր խմբերի միացում, բարդ սպիտակուցների առաջացում և այլն։

  1. Ներկայացրու էնդոպլազմային ցանցի կառուցվածքը և ֆունկցիաները ։ Էնդ. ցանցը ունի մինչև 50 նմ երկարություն։Նա առավել զարգացած է այն բջիջներում, որոնցում սպիտակուցի սինթեզը ավելի ակտիվ է ընթանում (երիտասարդ բջիջներում, գեղձերի բջիջներում), և, ընդհակառակը, թույլ է զարգացած այն բջիջներում, որոնցում ոչ մեծ քանակությամբ սպիտակուց է սինթեզվում (լիմֆատիկ հանգույցների բջիջներում, փայծաղի բջիջներում)։ Էնդոպլազմային ցանցը լինում է հարթ կամ ողորկ և հատիկավոր։ 

Հարթ էնդ. ցանցի ֆունկցիաներն են՝

  • Մոնոսախարիդների սինթեզ
  • Լիպիդների սինթեզ
  • Թունավոր նյութերի վնասազերծում
  • Ca-ի իոնների փոխադրում և կուտակում
  1. Ներկայացրու ռիբոսոմների կառուցվածքը և ֆունկցիաները  Ռիբոսոմները բջջային ամենափոքր օրգանոիդներն են, սովորական լուսային մանրադիտակով անտեսանելի։Ռիբոսոմների հայտնաբերումը և նրանց ուսումնասիրությունը հնարավոր դարձավ միայն էլեկտրոնային մանրադիտակի օգնությամբ:Ռիբոսոմները գնդաձև են և կազմված երկու ենթամիավորներից՝ մեծ և փոքր։ Նրանց քանակը շատ մեծ է, հասնում 6-10000-ի։ :Ռիբոսոմների քանակը զգալիորեն մեծանում է ուժեղ աճող բջիջներում։ Ռիբոսոմի ֆունկցիան է սպիտակուցի սինթեզը։ 
  1. Ինչ է իրենից ներկայացնում միտոզը (բջջի բաժանում):  Միտոզ , գործընթաց է բջիջ կրկնօրինակում կամ վերարտադրություն, որի ընթացքում մեկ բջիջ է առաջացնում երկու գենետիկորեն նույնական դուստր բջիջներ: Միտոզը կարևոր է բազմաբջիջ օրգանիզմների համար, քանի որ այն նոր բջիջներ է ապահովում աճի և մաշված բջիջների փոխարինման համար, ինչպիսիք են մաշկի բջիջները:
  1. Ներկայացրեք քրոմոսոմի կառուցվածքը:   Քրոմոսոմներն ունեն բարդ կառուցվածք։ Դրանք բաղկացած են երկու շերտից : Գտնվում է զուգահեռաբար և միմյանց միացած մի կետում :Յուրաքանչյուր քրոմոսոմ ունի երկու թև: Կախված ուսերի երկարությունների հարաբերակցությունից ՝ առանձնանում են քրոմոսոմների երեք տեսակ ՝ 1) մետակենտրոն (հավասար բազուկներ); 2) ենթամետենտրոն (անհավասար ուս); 3) ակրոկենտրոն, որի մեջ մեկ ուսը շատ կարճ է և ոչ միշտ հստակ տարբերվող:
  1. Կյանքի ոչ բջջային ձևեր՝վիրուսներ, կառուցվածքը, կենսագործնեությունը  վիրուսները համարվում են կյանքի ոչ բջջային ձևեր, որովհետև նրանք կազմված չեն բջջից, բայց կազմված են որոշակի օրգանական նյութերից։ Վիրուսները թափանցելով բջջի ցիտոպլազմա , բազմանում են բջջում, բազմանալով բջջի կորիզում կամ ցիտոպլազմայիում , վիրուսները առաջացնում են բազմաթիվ հիվանդությունների հարուցիչներ: Վիրուսները մարդու, կենդանիների և բույսերի վարակիչ հիվանդությունների մանրագույն հարուցիչներ են: Հին ժամանակներից հայտնի են կատաղությունը, ծաղիկը, պոլիոմիելիտը, գրիպը, կարմրուկը, դեղին տենդը և այլ հիվանդություններ, որոնցից միլիոնավոր մարդիկ էին մահանում : Վիրուսների հարուցած հիվանդությունները հեշտությամբ փոխանցվում են հիվանդներից առողջներին և արագ տարածվում: Գոյություն ունեն նաև օգտակար վիրուսներ: Բակտերիոֆագերը դրանք վիրուսներ են , որոնք թափանցում են բակտերիաների մեջ, քայքայում և ոչնչացնում դրանց։ ֆագերին օգտագործում են Դիֆերիայի ր Խոլեռայի հիվանդությունների բուժման համար։ Սկզբում առանձնացվել և փորձարկվել են բակտերիաները խժռող վիրուսները: Օգտակար են նաև ողնաշարավոր կենդանիներին ու միջատներին վարակող վիրուսները: Որպես վարակի տարածման աղբյուր՝ օգտագործել են վարակված մոծակներ:
  1. Ներկայացրու Ավտոտրոֆ, հետերետրֆ օրգանիզմներին Ավտոտրոֆ օրգանիզմները կենդանի էակներ են, որոնք ունեն իրենց սեփական սնունդն արտադրելու ունակություն: Այսինքն ՝ նրանք կարող են առաջացնել բարդ օրգանական միացություններ ՝ ճարպեր, ածխաջրեր կամ  սպիտակուցներ, պարզ տարրերից: Դրա համար նրանք օգտագործում են անօրգանական քիմիական ռեակցիաներ կամ արևի լույս : Հետերոտրոֆներ, նրանք բավականին կարևոր օրգանիզմներ են էկոլոգիական հավասարակշռության և սննդի շղթայի մեջ: Դրանք նրանք են, ովքեր ունակ չեն սինթեզել իրենց սեփական սնունդը և պետք է սնվեն այլ կենդանի օրգանիզմներով: Նրանք առաջնային, երկրորդային և երրորդային սպառողներ են: Սպառելով կրճատված ածխածնային միացություններ ՝ այս օրգանիզմները ի վիճակի են օգտագործել իրենց սպառած ամբողջ էներգիան իրենց աճի և զարգացման համար, նրանք այն օգտագործում են նաև որոշ կենսաբանական գործառույթների և վերարտադրության համար: Հետերոտրոֆ օրգանիզմները կարող են բաժանվել նաև կախված սննդակարգի տեսակից.
  • Ամենակեր կենդանիներ. նրանք այն սպառողներն են, ովքեր սնվում են ինչպես բուսական, այնպես էլ կենդանական նյութերով: Ամենակեր կենդանիները կարող են ուտել գրեթե ամեն ինչ, ուստի նրանք ավելի քիչ խնդիրներ ունեն սննդանյութեր գտնելու հարցում:
  • Մսակերներ. նրանք միայն միս են ուտում: Էներգիան ստացվում է այլ օրգանիզմների միջոցով և օգտագործում է լիպիդները, որոնք կուտակվել են ձեր մարմնում:
  • Խոտակեր կենդանիներ. ուտել միայն բույսեր և բուսականություն: Նրանք սննդի շղթայի առաջնային սպառողներն են:
  1. Բացատրիր մանրամասն թե ֆոտոսինթեզի ժամանակ ինչ է տեղի ունենում  Բնության մեջ, արևի լույսի ազդեցության ներքո տեղի է ունենում կենսական գործընթաց, առանց որի Երկիր մոլորակի ոչ մի կենդանի արարած չի կարող անել: Արձագանքման արդյունքում մեր շնչած թթվածինը արտանետվում է օդ: Այս գործընթացը կոչվում է ֆոտոսինթեզ: Ֆոտոսինթետիկ ռեակցիաները տեղի են ունենում բույսերում բջջային մակարդակում, մասնավորապես ՝ հիմնական գունանյութը պարունակող քլորոպլաստներում: Այս բաղադրությունը ոչ միայն բույսերին տալիս է կանաչ գույն, այլև ակտիվ մասնակցություն է ունենում ինքնին գործընթացում:Ֆոտոսինթեզն ունի երկու այլընտրանքային փուլ ՝ թեթև և մութ: Բույսը լույսը կլանում է կանաչ նյութով, որը կոչվում է քլորոֆիլ: Քլորոֆիլը հայտնաբերվում է քլորոպլաստներում, որոնք հանդիպում են ցողունների կամ մրգերի մեջ: Հատկապես դրանց մեծ քանակությունը տերևներում, քանի որ իր շատ հարթ կառուցվածքի շնորհիվ տերևը կարող է շատ լույս գրավել, համապատասխանաբար, շատ ավելի մեծ էներգիա կստանա ֆոտոսինթեզման գործընթացում:Կլանումից հետո քլորոֆիլը հուզված վիճակում է և էներգիա է փոխանցում բույսի մարմնի այլ մոլեկուլներին, հատկապես նրանց, ովքեր անմիջականորեն մասնակցում են ֆոտոսինթեզին: Ֆոտոսինթեզի գործընթացի երկրորդ փուլը տեղի է ունենում առանց լույսի պարտադիր մասնակցության և բաղկացած է օդից և ջրից ստացված ածխաթթու գազի մասնակցությամբ քիմիական կապ ձեռք բերելու միջոցով: Այս կենսաբանական գործընթացը կենսական նշանակություն ունի ոչ միայն մարդկանց և կենդանիների, այլև հենց բույսերի համար, որովհետև օրգանական նյութեր, որոնք ձևավորվում են ֆոտոսինթեզի ընթացքում, կազմում են բույսերի կյանքի հիմքը:
  1. Ներկայացրու քեմոսինթեզի ողջ գործընթացը Քեմոսինթեզը անօրգանական նյութերից օրգանական նյութեր սինթեզելու ընդունակությունն է, որով օժտված են բակտերիաների որոշ տեսակներ։Այդ բակտերիաներն օժտված են հատուկ ֆերմենտային ապարատով, որը նրանց հնարավորություն է տալիս օրգանական միացություններ սինթեզեու։Այս գործընթացը կոչվում է քեմոսինթեզ։ Քեմոսինթեզն ընթանում է բակտերիաներում,որոնք ֆիքսում են մթնոլորտային ազոտը (N2)`վերածելով այն բույսերի համար հեշտ յուրացվող միացությունների։ Կարևոր քեմոսինթեզողներից են նիտրիֆիկացնող բակտերիաները։ Քեմոսինթեզողների դերը շատ մեծ է։ Դրանք կարևոր նշանակություն ունեն նյութերի և տարրերի շրջապտույտում։
  1. Ներկայացրու Սպիտակուցների սինեթեզ՝ տրանսկրիպցիան     Սպիտակուցների սինթեզը կենդանի օրգանիզմների բջիջներում ամինաթթուներից սպիտակուցների առաջացման պրոցես է։ ավտոտրոֆ օրգանիզմները անօրգանական նյութերից սինթեզում են ամինաթթուներ և ապա սպիտակուցներ, հետերոտրոֆ սպիտակուցները սինթեզում են հիմնականում սննդի հետ ընդունած ամինաթթուներից։ Տրանսկրիպցիան գենային արտահայտման առաջին քայլն է, երբ ԴՆԹ-ի որոշակի հատված ՌՆԹ-պոլիմերազի միջոցով պատճենվում է որպես ՌՆԹ ։ Տրանսկրիպցիայի ընթացքում ԴՆԹ շղթան կարդացվում է ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ, որի հետևանքով սինթեզվում է ԴՆԹ շղթային կոմպլեմենտար և հակազուգահեռ ՌՆԹ շղթա։Տրանսկրիպցիան ընթանում է հետևյալ փուլերով՝ 1.մեկ կամ ավելի սիգմա ֆակտորներ միանում են ՌՆԹ-պոլիմերազին, որը թույլ է տալիս վերջինիս միանալ ԴՆԹ-ի որոշակի հաջորդականության՝ պրոմոտորին: 2.ՌՆԹ-պոլիմերազը ձևավորում է տրանսկրիպցիոն պղպջակ: 3.ՌՆԹ-պոլիմերազը կոմպլեմենտարության սկզբունքի համաձայն սկսում է ռիբոնուկլոտիդներից սինթեզել նոր ՌՆԹ շղթա։ 4.ՌՆԹ-պոլիմերազի օգնությամբ ձևավորվում է ՌՆԹ-ի շաքարա-ֆոսֆատային հենքը։ 5.ՌՆԹ և ԴՆԹ շղթաների միջև գործող ջրածնական կապերը քանդվում են և նոր սինթեզված ՌՆԹ շղթան ազատվում է։ 6.Եթե բջիջն ունի ձևավորված կորիզ, ապա ՌՆԹ-ն ենթարկվում է մշակման ։ 7.ՌՆԹ-ն կարող է կամ մնալ կորիզում կամ անցնի ցիտոպլազմա: ԴՆԹ-ի հատվածը, որից ինֆորմացիան անցնում է ՌՆԹ-ին, կոչվում է «տրանսկրիպցիոն միավոր» և կոդավորում է ամենաքիչը մեկ գեն։ Ընդհանուր առմամբ ՌՆԹ-ն բջջում կատարում է ահռելի կարևորության ֆունկցիաներ, օգնելով սինթեզել, կարգավորել և մշակել սպիտակուցները։
  1. Ինչ է իրենից ներկայացնում տրանսլյացիան: 

Ի-ՌՆԹ ի վրա պոլիպեպտիդային շղթայի սինթեզի գործընթացը անվանում են տրանսլյացիա: Բջջում սպիտակուցի կենսասինթեզն է տրանսլյացիան: ՌՆԹ -ում և ԴՆԹ -ում պոլիպետիդային կապի հատվածը կարելի է ասել, որ ունի պայմանավորվածություն ամինաթթվի հաջորդականության հետ, կոչվում է կոդոն: Կոդոնը ես գիտեմ, որ կարող է ունենալ ադենին, թիմիան, գուանին, ցիտոզին, ուրացին: Տրանսլյացիան  լինում է կորիզից դուրս, ռիբոսոմներում:

  1. Ներկայացրու Նուկլեինաթթուների կառուցվածքը և ,դրանց ֆունկցիաները։  Նուկլեինաթթու , բնականաբար գոյություն ունեցող քիմիական միացություն, որն ունակ է քայքայվել ՝ տալով ֆոսֆորական թթու, շաքարներ և օրգանական հիմքերի խառնուրդ : Նուկլեինաթթուները բնականաբար առաջացող քիմիական միացություններ են, որոնք ծառայում են որպես բջիջներում տեղեկատվություն կրող առաջնային մոլեկուլներ: Դրանք հատկապես կարևոր դեր են խաղում սպիտակուցների սինթեզը ուղղորդելու գործում:Նուկլեինաթթուները պոլինուկլեոտիդներ են, այսինքն ՝ երկար շղթանման մոլեկուլներ, որոնք կազմված են գրեթե նույնական մի շարք շինանյութերից, որոնք կոչվում են նուկլեոտիդներ , Յուրաքանչյուրը նուկլեոտիդ բաղկացած է ազոտ պարունակող անուշաբույր հիմքից :ԴՆԹ-ի շղթաներից մեկի հիման վրա միաշղթա նուկլեինաթթվի՝ ՌՆԹ-ի սինթեզի պրոցեսն անվանվում է տրանսկրիպցիա, իսկ ի-ՌՆԹ-ի կաղապարի վրա ամինաթթուների հաջորդականության սինթեզը՝ տրանսլյացիա։ Նուկլեինաթթուների հիմնական ֆունկցիան սպիտակուցների կառուցվածքի մասին տեղեկատվության պահպանումն է, հաջորդ սերունդներին փոխանցումը, ինչպես նաև սպիտակուցի սինթեզի իրականացումը: Բոլոր կենդանի օրգանիզմների և որոշ վիրուսներիզարգացման և կենսագործունեության գենետիկական հրահանգները պարունակող նուկլեինաթթու։ 
  1. Ինչ է իրենից ներկայացնում գենետիկական կոդը  Գենետիկական կոդ, ժառանգական ինֆորմացիայի ծածկագրման համակարգ նուկլեինաթթուների համակարգում, կենդանիների, բույսերի, բակտերիաների և վիրուսների մոտ իրականացվում է նուկլեոաիդների հաջորդականությամբ։ Բնական նուկլեինաթթուներում՝ ԴՆԹ և ՌՆԹ : Առաջարկվեցին գենետիկական կոդի տարբեր մոդելներ, որոնցից ուշադրության արժանացան 3-ը՝ ծածկող կոդ առանց ստորակետի, չծածկող կոդ առանց ստորակետի և ստորակետներով կոդ։ Գենետիկական կոդի իրացումը բջջում տեղի է ունենում 2 փուլով, առաջինը՝ կորիզում, երկրորդը՝ ցիտոպլազմայում, ռիբոսոմներում։
  1.  Ներկայացրու  ,,Բջջաբանությունը որպես գիտություն բջջի մասին Բջջաբանությունը գիտություն է բջջի մասին: Նրա խնդիրն է ուսումնասիրել բջիջների կառուցվածքը, ֆունկցիան, նրանց քիմիական բաղադրությունը։ Բջիջ տերմինը առաջին անգամ օգտագործել է անգլիացի ֆիզիկոս Ռոբերտ Հուկը 1665թ., երբ իր իսկ պատրաստած պարզ կառուցվածքի մանրադիտակով դիտում է խցանի բարակ կտրվածքը և նրանում հայտնաբերում փոքրիկ խորշիկներ, բջիջներ: Ավելի ուշ Լևենհուկը հայտնաբերեց միաբջիջ օրգանիզմները: Բջիջը համարվում է բոլոր օրգանիզմների կառուցվածքային ու ֆունկցիոնալ տարրական միավորը, բոլոր օրգանիզմների բջիջներն իրենց կառուցվածքով ու քիմիական բաղադրությամբ ունեն որոշակի նմանություն: Բջիջները բազմանում են բաժանման եղանակով, և յուրաքանչյուր նոր բջիջ առաջանում է մայր բջջից:
  1.  օրգանիզմների բջջային կառուցվածքը  որպես օրգանական աշխարհի միասնության հիմք  Բջիջները լինում են 2 տեսակ՝ էուկարիոտներ և պրոկարիոտներ: Էուկարիոտները բազմաբջիջ են իսկ պրոկարիոտները միաբջիջ : Բջիջը բոլոր օրգանիզմների տարրական միավորն է : Բջիջը կազմված է ցիտոպլազմայից, որն էլ գտնվում է բջջաթաղանթի մեջ: Այն օրգանիզմները, որոնք կազմված են 1 բջիջից միաբջիջ են, իսկ այն օրգանիզմները որոնք ունեն բազմաթիվ բջիջներ ՝ բազմաբջիջ են :
  1. կենսաբանությունը որպես գիտություն,  Երկրագնդի անբաժան մասերից է կյանքը: Կյանքը` որպես երևույթ, իր դրսևորումն է ստանում իրեն բնորոշ հատկանիշներով` բազմացում, զարգացում, նյութափոխանակություն, աճ և այլն: Այդ հատկանիշները մարմնավորվում են և դրսևորվում` արդյունքում սկզբնավորելով կենդանի օրգանիզմները: Կենդանի օրգանիզմները` բույսերը, սնկերը, կենդանիները, բակտերիաները ամենուրեք շրջապատում են մեզ և հանդիսանում բնության անկրկնելի բաղադրիչ: Կյանքը բազմաբնույթ է և բարդ կազմավորված, իսկ կենդանի օրգանիզմները` միլիոնավոր և բազմազան: Այդ իսկ պատճառով էլ անհրաժեշտ է գիտության հատուկ ճյուղ, որը կուսումնասիրի կյանքը` իր բոլոր դրսևորումներով:Կենսաբանությունը գիտություն է կյանքի, նրա դրսևորումների, առանձնահատկությունների, ծագման և զարգացման մասին:Կենսաբանություն կամ բիոլոգիա բառն ունի հունական ծագում և առաջացել է «բիոս»` կյանք և «լոգոս»` գիտություն բառերից: Առանց կենսաբանության մեր պատկերացումները բնության և մարդու մասին կլինեին թերի և սահմանափակ: Կենսաբանության զարգացումը հարստացրեց գիտելիքները մարդու, նրա կառուցվածքի և առողջության մասին: Այդ իսկ պատճառով կենսաբանության զարգացմանը միշտ հաջորդել է բժշկության վերելքը և մարդու առողջության պահպանման և հիվանդությունների հաղթահարման միջոցների կատարելագործումը: Կենդանի օրգանիզմների կազմավորման մակարդակներն
  1. կենսաբանության մասնաճյուղերը և կապն այլ գիտությունների հետ 
  1. կենսաբանական համակարգերը որպես կենսաբանության ուսումնասիրման 
    առարկա