Январь 18

Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ուսումնասիրություն:

• Իմ նախընտրած մասնագիտական ոլորտը: Ինչո՞ւ եք ընտրել այդ մասնագիտությունը, ի՞նչն է ինձ մոտիվացրել:

Ես ընտրել եմ հագուստի մոդելավորում մասնագիտությունը, քանի որ փոքրուց միշտ սիրել եմ տարբեր ձեռքի աշխատանքներով զբաղվել՝ նկարել, գործել: Մասնագիտությունը ուսումնասիրելուց հետո հասկացա, որ այն նաև շատ պահանջված է: Սեբաստացի կրթահամալիրը արդեն իսկ տվել է մասնագիտական շատ-շատ գիտելիքներ, որոնք ես ապագայում հաստատ կոգտագործեմ:

•Ո՞ր հաստատություններն են այս ոլորտի համար մասնագետներ պատրաստում:

Մասնավոր խմբակները օրինակ՝ CHIBUKHCHYAN fashion school։ Գեղարվեստական կրթության ֆակուլտետ, Երևանի թեթև արդյունաբերության պետական քելեջի

• Որտե՞ղ կարելի է գտնել աշխատանք (էլեկտրոնային ցանկը պետք է կազմված լինի 7 և ավելի գործող գործակալություննրի էլեկտրոնային հղումներից):

Աշխատանք կարելի է գտնել օրինակ օնլայն հարթակներում, ես ուսումնասիրեցի և գտա մի քանի աշխատանք, օրինակ՝ դիզայներ մոդելավորող – վարագույրների սրահում, հագուստի մոդելավորող – ELINA կանացի հագուստի հայկական բրենդ, դերձակ – ներքնակների արտադրամասում, մեքենաների վրա աշխատող աշխատակցուհիներ – կարի արտադրամասում (Հայկական առաջին կադրային ընկերություն), դերձակ – Տուկան տեքստիլի արտադրամասին, դերձակ – Ֆիորե հարսանյաց սրահում

• Այս ոլորտի հայտնի կազմակերպությունները: 

Գեղագիտության ազգային կենտրոն (կենտրոնը զբաղվում է մանկական արվեստի զարգացմամբ, ցուցադրությամբ և պահպանությամբ, նաև գեղագիտական դաստիարակությամբ), chibukchyan fashion school (մասնավոր խմբակ):

• Տվյալ մասնագիտության պահանջարկը աշխատաշուկայում: Վճարվող աշխատավարձի չափը (առավելագույն և նվազագուն):

Գնալով աշխատաշուկայում ավելի և ավելի է շատանում դերձակների, մոդելավորողների, տեխնոլոգների, ձևարարների մասնագիտության պահանջարկը։ Հագուստի մոդելավորող մասնագիտության նվազագույն աշխատավարձը սկսվում է 100․000 ֏ իսկ առավելագույնը 400․000 ֏ և ավել։

• Այս ոլորտում հաջողությունների հասած հայտնի մարդիկ: Ձեր նախընտրած ոլորտի որևէ մասնագետի հետ անցկացրեք հարցազրույց, տեսագրեք, ձայնագրեք և արդյունքները հրապարակեք:

Այս ոլորտում կան բազմաթիվ մարդիկ ովքեր մեծ հաջողությունների են հասել, այդ թվում հենց հայերը օրինակ՝ Արիգա Թորոսյան, Ruanē, Վահան Խաչատրյան, Loom Weaving, Sončess, Նելլի Սերոբյան, Ֆաինա, Kivera կամ Արևիկ Սիմոնյան (ունի նաև իր բրենդը՝ Kivera Naynomis, այն հայկական շուկայում հանդիսանում է լյուքս հագուստի լավագույն արտադրողներից մեկը):

Աղբյուրները՝ Աշխատանքային ցանց և վերևում նշված հղումները:


Опубликованно 18 января, 2023 by naresayadyan в категории Հաղորդակցման հմտություններ

Оставьте комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*