Декабрь 27

Գյումրի

Շատ հիշվող և յուրահատուկ էր եռօրյա ճամփորդությունը՝ դեպի Գյումրի։ Դեկտեմբերի 24ին,առավոտյան մենք գնացինք Սուրբ Երրորդություն եկեղեցի՝ ժամերգության,որից հետո ուղևորվեցինք Գյումրի։Մեզ հետ էին եկել կազմակերպիչ՝ ընկեր Մարիամը,ընկեր Գայանեն և Նառան: Առաջին օրը մենք տեղավորեցինք մեր իրերը՝ հյուրատանը և դուրս եկանք զբոսնելու։ Չի կարելի չնկատել որ Գյումրին ավելի գեղեցիկ է երեկոյան… Հաջորդ առավոտյան արթնացանք նախաճաշեցինք,խաղեր խաղացինք և ուղեվորվեցինք դեպի Սև Բերդ ուսումնասիրեցին պատմությունը նկարվեցինք և շարժվեցինք Ամասիա սահնակներով սահելու։ Բավականին ցուրտ էր,բայց մենք դիմադրում էինք ։ Երրորդ օրը բոլորս էլ տխրել էինք, որ հետ պետք է վերադառնանք,քանի որ շատ աննկատ անցավ։


Опубликованно 27 декабря, 2021 by naresayadyan в категории Ճամփորդություններ

Оставьте комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*