Декабрь 17

ԿԻՍԱՄՅԱԿԱՅԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ

Ես Նարե Սայադյանն եմ,15 տարեկան: Այս տարի ավարտեցի դպրոցս ու ընդունվեցի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի քոլեջ: Հիմա ձեզ կներկայացնեմ առաջին տարվա, առաջին կիսամյակի իմ հաշվետվությունը: Քոլեջ եմ մուտք գործել «Մուտքի ճամբարով» : Ճամբարային օրերին ծանոթացա ապագա կուրսեցիների,իմ կազմակերպչի հետ: Սովորեցի բլոգների հետ աշխատելու ձևը՝ բարձր կուրսի սովորողները օգնեցին մեզ, բացենք մեր բլոգները և գրեցինք մեր առաջին նյութը: Սկզբում որոշում պետք է կայացնեի քե ինչ բաժին պետք է ընտրեի,մտածում էի՝ տուրիզմի և վեբ դիզայնի ընտրությամբ,բայց ավելի շատ ինձ տեսա տուրիզմի բնագավառում։ Քոլեջի մթնոլորտը թույլ չի տալիս մնալ մենակ, շուտով դու էլ չես հասկանում, թե ոնց ես սկսում ճանաչել և շփվել բոլորի հետ։ Նաև ինձ համար շատ հետաքրքիր է մեր քոլեջի ճանապարհորդությունները,որոնք շատ տպավորիչ են լինում մեզ համար։ Մինչև ուսումնական տարվա սկիզբը եռօրյա ճամբար գնացի դեպի Վաղաշեն, դա իմ առաջին ճամփորդությունն էր որ գնում էի քոլեջի հետ միասին: Ուսումնական տարվա սկզբին հաղթահարեցինք բարձրունք ՝ Արագածը : Նաև գնացել եմ Արատեսի ճամփորդությանը՝ եռորյա: Կներկայացնեմ մի փոքր քոլեջի առանձնահատկությունների և առօրյայի մասին՝ այստեղ ամեն առավոտ լինում է ընդհանուր պարապմունք, ինչը ինձ համար անսովոր էր, սակայն հետաքրքիր։ Ընդհանուր պարապմունքների ժամանակ քոլեջի ուսանողները հավաքվում են և ընկեր Մարինեի օգնությամբ կատարում ենք երգ և պար,որոնք մենք առանձին սովորում ենք հատկացված երգի ժամերին , պարերը արթնացնում և թարմացնում են մեզ և տրամադրում դասերին։Քոլեջում ունենք ընտրության հնարավորություն ֆիզկուլտուրայի , ես ընտրել եմ սուսերամարտ սպորտաձևը: Ժամանակը արագ է անցնում ՝ հետաքրքիր։ Մենք ամեն ուրբաթ առավոտյան գնում ենք ժամերգության, մոտակա՝ Սուրբ Երրորդություն եկեղեցում,իսկ դասերի ավարտին՝ «Մեդիա ուրբաթ»ի ենք գնում, որը տեղի է ունենում Մայր դպրոցում: Շատ եմ սիրում և տպավորված եմ ուսուսչական անձնակազմով ,բոլորն էլ լավնեն,չեմ կարող առանձնացնել այդ պատճառով: Ես իմ ընտրության մեջ բացարձակ չեմ փոշմանել,որ եկել եմ հենց այս քոլեջ :


Опубликованно 17 декабря, 2021 by naresayadyan в категории Հաշվետվություն

Оставьте комментарий

Ваш e-mail не будет опубликован. Обязательные поля помечены *

*